Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում չեղարկել է ավելի քան 3 մլրդ դրամի գնման գործընթացներ

30/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով:

«ՀԷՑ» ՓԲԸ-ի  հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 52.1 հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև նշյալ հոդվածի 3-րդ կետը, որով սահմանվում է, որ Ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները, Ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացներ:

«Ժամանակավոր կառավարչի կողմից գնումների այդ գործընթացների կասեցումը պայմանավորված է Ընկերությունում այդ գործընթացներին առնչվող ընթացակարգերում վեր հանված մի շարք համակարգային խնդիրներով (խտրական տեխ. բնութագրեր, ոչ ներառական և անթափանցիկ գործընթացներ, նախնական գնանշման ոչ օբյեկտիվ մոտեցումներ և այլն):

Տվյալ գնումների գործընթացների միջոցով նախատեսվում էր ձեռք բերել Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսված մի շարք աշխատանքների համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխ, ինչպես նաև մի քանի լոտերով՝ առանձին ծառայություններ:

Ընթացիկ փուլում Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ իրականցվում են «ՀԷՑ» ՓԲ Ընկերության կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով գնումների գործընթացների լավարկման աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպվում և մշակվում են դրանց իրականացման թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու ներառականությունը ապահովող գործիքակազմերը:

Համակարգային մոտեցմամբ լավարկվում են գնումների ընթացակարգերը, որոնց ներդնումից հետո միայն Ընկերությունում կմեկնարկեն գնումների գործընթացները՝ ծառայությունների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրութամբ սահմանված նորմերին և գործող իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան:

Գնումների գործընթացների՝ այս փուլում չեղարկումը և առաջիկայում դրանց նորովի մեկնարկումը Ընկերությունում զուգորդվում է տեխնիկական և էներգետիկ ուղղություններով հրատապ կարիքների և միջնաժամկետ կտրվածքով պլանավորված անհետաձգելի աշխատանքների հետ համապարփակ համադրմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնում է, որ Ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած ս.թ.-ի օգոստոսի առաջին տասնօրյակից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչն իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից

Հաջորդ գրառումը

Տիկին Գալյան, ներողություն խնդրեք Լիանա Հարությունյանից, որ շքախմբով և տեսախցիկներով ներխուժել եք հիվանդասենյակ և հրապարակել ներխուժման տեսանյութը. փաստաբան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Հաջորդ գրառումը

Տիկին Գալյան, ներողություն խնդրեք Լիանա Հարությունյանից, որ շքախմբով և տեսախցիկներով ներխուժել եք հիվանդասենյակ և հրապարակել ներխուժման տեսանյութը. փաստաբան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական