ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ զինվորականների հետ միջոցներ են ձեռնարկում ՌԴ պետական սահմանը խախտած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկիի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար», – նշել է ԱԴԾ-ն։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան ուկարինացի դիվերսանտները թափանցել են ռուսական գյուղ, պատանդ վերցրել 6 քաղաքացու, մարտի բռնվել «Ազգային գվարդիայի» զինծառայողնրի հետ, որի ընթացքում ռուսական կողմից եղել են զոհեր ու վիրավորներ։