Wargonzo-ի աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցների սահմանապահները սկսել են պարեկություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից օկուպացվա Լեռնային Ղարաբաղի շրջանների սահմանազատման գծում։
«Լուսանկարն արել է Վարդենիսում մեր հետևորդներից մեկը»,- գրել է ալիքը։
Ավելի վաղ, Հայաստանի մի շարք պաշտոնյաներ հայտարարություններ էին արել այն մասին, որ ռուս սահմանապահները կապահովեն այն տարածքների անվտանգությունը, որտեղ ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի տարածքում խոր առաջխաղացման հետևանքով էսկալացիա է առաջացել։
Բացի այդ, Wargonzo-ի տվյալներով՝ բացի կանոնավոր պարեկություններից, ռուս սահմանապահները տարածաշրջանում տեղակայել են դիտակետերի ցանց: