ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Ռուսաստանի հասցեին հնչող «ահաբեկչական սպառնալիքների» համար Զելենսկուն «հարթակ տրամադրելու» անընդունելիության վերաբերյալ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Գերատեսչությունում նշել են, որ Երևանը պատշաճ բացասական գնահատական չի տվել Հայաստանում Զելենսկու՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններին, ինչը չի համապատասխանում գործընկերային հարաբերությունների բնույթին։









