Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռադայի պատգամավորները դիմել են Զելենսկուն՝ Պուտինի հետ անհապաղ բանակցություններ սկսելու խնդրանքով. News.am

24/02/2022
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի խումբ ժողովրդական պատգամավորներ դիմել են Գերագույն Ռադային եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Դիմումի տեքստը հրապարակվել է ժողովրդական պատգամավոր Վադիմ Նովինսկու ֆեյսբուքյան էջին։ Զելենսկուն ուղղված կոչը ստորագրածների թվում են խորհրդարանականներ Վիկտորյա Գրիբը, Մուսա Մագոմեդովը, Դմիտրի Շպենովը, Անդրեյ Ակսյոնովը, Դմիտրի Շենցեւը:

Սերգեյ Մագերա.

«Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը հրապարակավ հայտարարեց Ուկրաինայի տարածքում ռազմական օպերացիայի մասին։ Այս ժամերին Դոնբասում մարտեր են ընթանում, իսկ մեր երկրի ամբողջ տարածքում ռազմական օբյեկտներին ռմբահրթիռային հարվածներ են հասցվել։ Ռազմական գործողությունների հետագա սրումը կարող է իսկական աղետի վերածվել բոլոր կողմերի համար։

Ստիպված ենք արձանագրել, որ խաղաղության բանակցային գործընթացը ձախողվել է: Որոշ ոլորտներում ինքնակառավարման «բանաձեւերի» եւ դրա առանձնահատկությունների մասին դիվանագիտական ​​վեճերն այժմ անցյալում են։ Իսկ ներկայում կան պատերազմող բազմահազարանոց բանակներ, որոնք վտանգ են սպառնում մեր հայրենակիցների կյանքին, ինչպես նաեւ քաղաքներին ու գյուղերին, ձեռնարկություններին ու ենթակառուցվածքներին, ճարտարապետական ​​եւ մշակութային ժառանգության հուշարձաններին, որոնք կարող են զոհաբերվել քաղաքական հավակնություններին՝ հայրենասիրական հռետորաբանության քողի տակ»,- նշվում է ժողովրդական պատգամավորների կոչում:

«Վլադիմիր Ալեքսանդրովիչ: Դիմում ենք Ձեզ՝ խնդրելով անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ արյունալի առճակատման դադարեցման պայմանների եւ համապատասխան համաձայնագրի կնքման շուրջ։ Այսօր անհավասար պայմանները, դրսից իրական օգնության բացակայությունն ակնհայտ են. սխալների մի շարք, որոնք հանգեցրին այս վիճակին։ Խոսքը խոհեմության, մարդկային կյանքերի պահպանման եւ Ուկրաինայի պետականության պահպանման հնարավորության մասին է։ Վստահ եմ, որ ձեր քայլը կստանա Գերագույն Ռադայի պատգամավորների, ՏԻՄ-ի, բիզնեսի աջակցությունը։

Իր պարտքը պետք է կատարի նաեւ պետության օրենսդիր մարմինը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադան։ Անհապաղ անհրաժեշտ է լիազորված պատգամավորական խումբ ձեւավորել՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի երկու պալատների հետ ռազմավարական խորհրդակցություններ անցկացնելու համար։

Անհրաժեշտ է խոսել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, իրավիճակի դեէսկալացման հնարավոր ուղիների ու լուծումների, նոր պրագմատիկ փոխզիջման մասին։ Մենք կարծում ենք, որ նոր փոխզիջումներ եւ նոր «բանաձեւեր» դեռ հնարավոր են։ Նման երկխոսության կայացման համար անհրաժեշտ է  նաեւ, որպեսզի Ուկրաինայի Գերագույն Ռադան դիմի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին։ Մենք մեծ հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության պատգամավորները, գիտակցելով իրավիճակի փակուղին եւ ողբերգությունը, դրա հնարավոր աղետալի հետեւանքները բոլոր կողմերի համար, կարձագանքեն այդ նախաձեռնությանը։ Եւ մենք կկանգնեցնենք թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի շարժը դեպի անդունդ։

Կարծում ենք, որ եթե հարյուրից գոնե մի հնարավորություն կա եղբայրասպան սպանդը դադարեցնելու համար, ապա պետք է օգտագործել այն։ Համոզված ենք, որ այդ քայլին կաջակցի նաեւ ամբողջ միջազգային հանրությունը»,- ասվում է կոչում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինայի Պաշտպանության նախարարը զորակոչ է հայտարարել

Հաջորդ գրառումը

Ռուբեն Հակոբյանը դիմել է դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի և Սիսակ Գաբրիելյանի․ «Փաստինֆո»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է. Մետաքսե Հակոբյան

09/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

09/05/2026
Նորություններ

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը պարզապես անհնար է. Տիգրան Աբրահամյան

09/05/2026
Նորություններ

34 տարի առաջ այս օրը լիակատար ազատագրվեց Շուշին. Ավետիք Չալաբյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Հակոբյանը դիմել է դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի և Սիսակ Գաբրիելյանի․ «Փաստինֆո»

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական