ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն չի խնդրի 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա ատոմային ռումբ նետելու համար. հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան։
Նշենք, որ G7-ն այս տարի նախագահում է Ճապոնիան: Առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-ից 21-ը։