Ալիևը հայտարարել է, որ իբր Ջերմուկն իրենցն է, անունն էլ՝ Իստիսու։
Բռնապետը պատմել է, որ եթե 2022-ի սեպտեմբերին ցանկանային, կգնային մինչև վերջ։
«Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին Իստիսու քաղաքը, եթե ցանկանայինք առաջ գնալ, մեզ ո՞վ կկանգնեցներ։ Այնպես որ, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անարդար քայլ չի արել։ Մենք պետք է այնպիսի բարձունքներ ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը»,- տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ալիևը։
Հիշենք Փաշինյանի հայտարարությունը՝ այն սարերը, որոնք տարին բոլոր ձնոտ են, ես այնտեղ զինվոր չեմ կանգնեցնի։
Ալիևը վերցրեց Հայաստանի ռազմավարական բարձունքները, որպեսզի մեր երկրի, մեր զինուժի ամբողջ շարժը տեսնի, մեզ անընդհատ վերահսկի։
Ալիևն ու նրա ենթակաները բազմիցս են հայտարարել, որ զորքի հայելային հետդարձ չի լինելու, այսինքն՝ իրենք ՀՀ զավթած տարածքները հետ չեն տալու, որովհետև այդտեղ դիրքավորվելով՝ նրանք ամբողջ Հայաստանն են բռի մեջ վերցրել։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը Բաքվի ռազմավարական քայլերին ի պատասխան՝ ակադեմիական քաղաք է կառուցում, մարզադպրոց, զուգարան, ցնցուղ ու աղբաման է ստուգում ու ամպագոռգոռ հայտարարություններ անում «խաղաղության խաչմերուկի» մասին, որը բոլոր ադեկվատ մարդիկ առնվազն քմծիծաղով են ընդունում։