Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը, Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը։
Իլհամ Ալիեւը և Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։
Նրանք նաև կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան։
Հիշեցնենք՝ Վենսը Երևանում թռիչքից առաջ խոստացել էր Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը:





