Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պրոցեսներն այնպիսի իրավիճակի են հասել, որ ԱԳ նախարարը չի կարողացել այլ ելք գտնել, քան հրաժարականը. Վարդեւանյան

31/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծում եմ՝ պրոցեսները միգուցե այնպիսի իրավիճակի են հասել, որ նույնիսկ նախարարը չի կարողացել այլ ելք գտնել, քան հրաժարականը։ Այս մասին այսօր՝ մայիսի 31–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տալուն։

«Ես չեմ կարող սա դիտարկել հերոսական քայլ, բայց կարող եմ ասել, որ, եթե համեմատենք այլ պաշտոնյաների հետ, օրինակ՝ իրավապահ ոլորտի ներկայացուցիչների, սա կոնկրետ քայլ է, եւ, միգուցե, հանրության որոշ զանգվածի համար ազդակ կարող է լինել։ Միգուցե պետք էր ավելի շուտ նման գործողություն կատարել։ Իրենց կողմից նախարար նշանակված Արա Այվազյանը հրաժարական է ներկայացնում՝ ասելով, որ այս իշխանությունները ՀՀ շահերին դեմ են գնում։ Դուք հասկանու՞մ եք՝ դա ինչ ազդակ է։ Չափազանց վատ է, որ մենք նման դրության մեջ ենք, բայց «Հայաստան» դաշինքի ծրագրային կարեւորագույն դրույթներից մեկը հենց այն է, որ այս վիճակում ՀՀ-ն այլեւս երբեք չհայտնվի»,-ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ եթե իշխանությունների գործողությունները հակասում են պետական շահին, կա ԱԱԾ, ուժային կառույցներ, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, Վարդեւանյանն ասաց․ «Այն ամենը, ինչ տեղի ունեցավ 3 տարիների ընթացքում ԱԱԾ-ի նկատմամբ, թույլ է տալիս շատ վստահ պնդել, որ նման ակնկալիք չպետք է ունենալ ԱԱԾ-ից։ Ցավոք, նման կարեւոր կառույցը քաղաքականացվեց ու սատանաներ եւ ՀԴՄ կտրոններ որոնող կառույցի վերածվեց։ Երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեր հանրության կողմից մանրամասն ուսումնասիրվի, հարց կառաջանա, թե ինչու ռազմագերիների վերադարձի հարցը լուծված չլինելով՝ մեր հայրենիքի հողերը հանձնելու մասը շատ հստակ իրականացվում է։

Աբսուրդ է խոսել, թե նա որեւէ կերպ մտածում է ՀՀ շահերի մասին»։

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն Արա Այվազյանին հորդորել է ապացույցներ ներկայացնել, թե ինչն է հակապետական եղել։ Անդրադառնալով այս հայտարարությանը, Վարդեւանյանն ասաց, որ խոսնակը, կառավարության շենքում մի քանի սենյակ անցնելով, կարող է գտնել այդ ապացույցները, քանի որ իր հարցադրման հասցեատերը իր անմիջական ղեկավարն է։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զենքերը գյուղացիներին բաժանված է, տղաներն էլ գիշերը մարտական հերթապահություն են անցկացնում. Տեղ համայնքի ղեկավար

Հաջորդ գրառումը

Չորս օրում բացահայտվել է 163 հանցագործություն, 12-ը՝ նախկինում կատարված

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Չորս օրում բացահայտվել է 163 հանցագործություն, 12-ը՝ նախկինում կատարված

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական