«Ուզում եմ ընդգծել այն դերը, որը Ադրբեջանը խաղում է Կասպից ծովի տարածաշրջանում և Անդրկովկասում»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջան կատարած այցի վերջում արված հայտարարության ժամանակ։
«Ես կընդգծեմ մեր երկու երկրների արտաքին քաղաքականության արդի միջազգային խնդիրները, որոնք հաստատակամորեն հավատարիմ են միջազգային իրավունքի գերակայության, ինքնիշխանության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին։
Ռուսաստանը և Ադրբեջանը սերտորեն համակարգում են իրենց ջանքերը առանցքային բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։
Մենք ուրախ կլինենք տեսնել Ադրբեջանին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպվող իրազեկման հանդիպումներում»,-նշել է նա:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։ ՌԴ նախագահը նշել է ,որ Ռուսաստանը ամեն կերպ կնպաստի ադրբեջանա-հայկական փոխգործակցության կարգավորմանը և խաղաղ պայմանագրի կնքմանը Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերել 2020 և 2022 թվականներին:
«Մենք նաև աջակցում ենք անդրսահմանային ուղիների ապաշրջափակմանը, հումանիտար շփումներին և տեւական խաղաղությանը Հարավային Կովկասում, որը լիովին համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների հիմնարար շահերին։ Եզրափակելով՝ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ արդյունքներից, անշուշտ, գոհ ենք»,-նշել է Պուտինը։