Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք չէ ցավագին ընդունել դատավորներից մեկի առաջարկությունն ընթացակարգերի պահպանման վերաբերյալ. Հրայր Թովմասյան

10/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԴ-ում գործի քննությունն իրականացնելու պարագայում առաջին խնդիրը պատշաճ ընթացակարգով իրականացնելն է, որի նկատմամբ հսկողությունը պետք է ինքներս ներկայացնենք։ Պետք չէ ցավագին ընդունել դատավորներից մեկի առաջարկությունն այդ ընթացակարգերի պահպանման վերաբերյալ, որովհետև մեզ հետևում է ամբողջ երկիրը, գնահատականներ են տրվելու և ինքներս պետք է այդ ընթացակարգերը պահպանենք, որ մեր ապագա որոշումը որևէ մեկի կողմից չքննադատվի և խոցելի չլինի։ Այս մասին ՍԴ-ում հայտարարեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախագահին որպես վկա ներգրավելու մասին միջնորդությունը մերժվել է ՍԴ-ի կողմից, իսկ դատավոր Արևիկ Պետրոսյանը պարզաբանում է պահանջել, թե ինչ ընթացակարգով է նման որոշում կայացվել։ Պետրոսյանի այս հայտարարությանն արձագանքել էր Վահե Գրիգորյանը, ինչից հետո բանավեճ էր սկսվել։

Հրայր Թովմասյանը ևս մեկ անգամ միջնորդեց՝ ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու և լսելու մասին։ Թովմասյանը նշեցմ, որ գործով երեք դիմողները բարձրացրել են հարց, որի պատասխանը ոչ պատասխանողները, ո՛չ հարակից պատասխանողները չեն կարող պատասխանել, ինչը գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, ավելին՝ Թովմասյանը ներքին համոզմունք ունի առ այն, որ կասկածներ չունի, որ դատավորին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պետք է անդրադառնա և գնա առաջ։ Թովմասյանը նշեց, որ արդյունավետության տեսանկյունից պետք էր նախորդ նիստին ասել, որ նախագահը կողմ չէ, փակել հարցը և քննարկումը չշարունակել, այլ ոչ թե գնալ խորհրդակցական սենյակ, ինչի մասին Թովմասյանն իրազեկված չի եղել, մինչդեռ խորհրդակցական սենյակում խնդիրը կարող էր ուղղվել։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ հայտարարեց, որ ՍԴ-ն՝ իր բոլոր գործողություններում և որոշումներում առաջնորդվում է միայն օրենքով և Սահմանադրությամբ։

«Որևէ մեկը, առավել ևս, ՍԴ դատավորները, պարտավոր են ձեռնպահ մնալ հրապարակայնորեն կասկածի տակ առնելու այդ որոշումը կամ գործողությունները։ Երբ որ դատարանը կայացրեց որոշում, նշանակում է դատարանն այդ հարցը լուծեց, դատավորների մեծամասնությունը որոշեցին, որ այդպես է, մենք պարտավոր ենք դա ընդունել ի գիտություն, ուզենք, թե չուզենք, հակառակ մեկնաբանությունը բերելու է պարզապես անարխիայի ու այդ դատավարությունը վերածվելու է ֆարսի»,- նշեց Դիլանյանը։

Դիլանյանի՝ դիտարկումներից հետո դատավոր Պետրոսյանը նկատեց, որ օրենքով սահմանված կարգով վարքագծի հետ կապված, ապա ՍԴ գործողությունները և դատական իշխանությունը վարկաբեկող համապատասխան տեսակետներ և մեկնաբանություններ ՍԴ դատավորներից մեկը մեկ տարի և ավել շարունակ վարքագիծ դրսևորել է և ինքը չի տեսել ՍԴ նախագահի կողմից նման հետևողականություն։

Վահե Գրիգորյանն էլ արձագանքեց՝ նշելով, թե դատավոր Պետրոսյանն իրեն է ակնարկում, ՀՀ քաղաքացիներից ներողություն է խնդրում այն ամենի համար, ինչին ականատես է և կարծում է, որ ՀՀ-ն արժանի է ավելի լավ ՍԴ-ի։ Զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը հորդորեց՝ անհապաղ ավարտել բանավեճը, անցնել գործի բուն քննությանը, հակառակ դեպքւոմ՝ հանրությունն արդեն տևական ժամանակ դիտում է ներքին բանավեճը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ում քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ ՍԴ-ի կողմից արդեն իսկ սահմանվել է դիմումների ներկայացման հաջորդականությունը, համաձայն որի՝ առաջինը բացատրությամբ հանդես կգան դիմումատուները, հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» «Զարթոնք», «Հայոց Հայրենիք», «Պատիվ ունեմ» դաշինքը, ապա՝ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները և երրորդ անձը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։

Փաստ ինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխող թիմը քննարկում է, թե ԱԺ որ առաջին 2 հանձնաժողովն ընտրեն, որ դրանց նախագահությունը չանցնի ընդդիմությանը․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Հիվանդ միջավայր

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մենք գործ ունենք զուգահեռ ընթացող տեղեկատվական հարձակումների հետ. Ռոբերտ Ամստերդամ

29/05/2026
Նորություններ

Գնումների առումով ամենամեծ աշխատանքը կատարել էր հրետանին. ռազմական փորձագետը՝ զորահանդեսին ցուցադրված զինատեսակների մասին

29/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Հիվանդ միջավայր

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական