Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Ստեփանակերտում և Հանրապետության շրջաններում հուլիսի 13-19-ը տնտեսավարողների հետ սեմինար -խորհրդակցություններ կկազմակերպի:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից, որը տնտեսավարող սուբյեկտներին հրավիրում է մասնակցելու հարկային և հարակից օրենսդրական փոփոխությունների իրազեկման, հարկային վարչարարության հարցերի քննարկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում ու շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին։
Ժամանակացույցի համաձայն՝ դրանք կմեկնարկեն հուլիսի 13-ին՝ Մարտունի քաղաքից։ Այնուհետև Սեմինար-խորհրդակցություններ են նախատեսվում հուլիսի 14-ին և 15-ին համապատասխանաբար՝ Ասկերանում ու Մարտակերտում, իսկ հուլիսի 18-ին և 19-ին մայրաքաղաքում՝ ԱՀ ՊԵԿ վարչական շենքում։