Կիրանցից 52 անշարժ գույք է հանձնվում Ադրբեջանին, որ կադաստրի սեփականության վկայական ունի։ Բերքաբերի սահմանակից տարածքները միակողմանի կերպով, ոչնչի դիմաց տրվեցին Ադրբեջանին։ Եվ դա այն դեպքում, երբ Տավուշի մարզից մոտ 10 հազար հեկտար տարածք, 35 գյուղերի հողեր շուրջ 30 տարի գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։
Պետական բյուջեից 615 միլիոն դրամ է ծախսվել Կիրանցում դպրոցի նոր շենք կառուցելու համար, սակայն սեպտեմբերին այդ դպրոց Կիրանցի աշակերտները չեն հաճախելու, քանի որ այն ադրբեջանցի սահմանապահներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, չգիտե, թե ինչ տրամաբանությամբ, համարում է, որ Տավուշը հիմա ավելի պաշտպանված է , ուզում է Ադրբեջանի հետ սահմանը մինչև ՄԵղրի «վերարտադրել»։
Առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, սահմանազատման անվան տակ, անօրինական կերպով Ադրբեջանին տարածքներ են հանձնում՝ ավելի փոքրացնելով Հայաստանի տարածքը, ավելի հեռացնելով իրական խաղաղությունը։
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյան