ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վիրահատվել է։ Դեկտեմբերին նրա մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ. Հայտնում է Associated Press-ը ՝ վկայակոչելով բժիշկներին։
Հունվարի 1-ից Օսթինը չի ղեկավարում ԱՄՆ ՊՆ-ը։
Օսթինի վիրահատությունն ու բուժումը սկանդալի պատճառ է դարձել: Պենտագոնը նախարարի բացակայության մասին հայտարարել է միայն հունվարի 1-ին՝ նրա հոսպիտալացումից մի քանի օր անց: Նույնիսկ Սպիտակ տունը չի զգուշացվել ստեղծված իրավիճակի մասին, իսկ փոխնախարար Քեթլին Հիքսը, որն արձակուրդում էր, տեղյակ չէր, թե ինչու է իրեն փոխանցվել նախարարի լիազորությունները։ Օսթինի ախտորոշման մասին նույնպես չի հաղորդվել։
Ինչպես գործակալությանը հայտնել են բժիշկները, Օսթինը վիրահատվել է դեկտեմբերի 22-ին, որից հետո վերադարձել է տուն, սակայն մեկ շաբաթ անց իրեն վատ է զգացել։ Նա գնացել է հիվանդանոց, որտեղ հայտնաբերել են, որ վիրահատության ժամանակ վարակ է անցել։
Բժիշկները նշել են, որ այժմ Պենտագոնի ղեկավարի առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանց խոսքով՝ քաղցկեղը ժամանակին է ախտորոշվել, ուստի ապաքինման կանխատեսումը դրական է։ Առայժմ 70-ամյա նախարարը շարունակում է մնալ Մերիլենդի զինվորական հոսպիտալում։