Ռուս գիտնականները պարզել են երկրում կորոնավիրուսի դեմ հակամարմինների մակարդակի պատկերը: Հակամարմինների ամենաբարձր մակարդակը հայտնաբերվել է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, իսկ հաջորդը՝ 70-ն անց տարեցների մոտ:
Երբ գիտնականներն իրականացնում էին հետազոտությունը, նրանք ակնկալում էին որ, ընդհակառակը, 70-ն անց անձանց դեպքում կստանան իմունային նվազագույն շերտը, բայց պարզվեց, որ այդպես չէ, ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Արեգ Թոթոլյանի խոսքերը: