Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը:
Լավ է, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրում է այդպիսի փաստաթուղթ: Բայց իմ հարցը ինչպես միշտ այլ է. Հայաստանը Ֆրանսիայի հետ 2021 թվականի հոկտեմբերին, թե նոյեմբերին ստորագրել է տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզ: Անցել է հինգ տարի: Հայաստանի եւ Ֆրանսիայի տնտեսական գործակցության քանի՞ նշանակալի քայլ է եղել այդ ընթացքում: Հայաստանում ֆրանսիական կապիտալի ուղղակի ներդրումային ծրագրերի քանի՞ «գրամ» աճ է եղել այդ ընթացքում:
Կրկնեմ, միջպետական հարաբերությունների ցեմենտը տնտեսությունն է: Տնտեսական կապերն ու հետաքրքրություններն են, որ արձանագրում են իրապես կայուն, փոխշահեկան ու երկարատեւ հարաբերությունների բնույթը: Տնտեսական հարաբերություններն են գործնականության ու վստահության ցուցիչը:
Ու՞ր են դրանք՝ հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո: Ըստ էության՝ չկան: Մնացյալը, պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» են, այս պահին հատկապես նախընտրական նկատառումով:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









