Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պասպըրտ վարի՞, ազըռբեջանի վիզա վարի՞, յոխ»․ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլի գործողությունների մասին

27/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայրենիքի գողը մտածմունք ունի, որ այս շարժումը կարող է մարել և ինքը ապրելու է հանգիստ կյանքով։ Մոտ մեկ ամիս է, որ դուրս ենք եկել ակտիվ պայքարի , այսօր արդեն Կառավարության նիստում տիեզերք թռչելու ծրագրեր էմտածում։ Մենք քեզ չենք թողնի, որ դու գնաս տիեզերք, քո տեղն այստեղ է՝ Նալբանդյան փողոցում, Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Մենք քեզ կուղարկենք այնտեղ, հայրենիքի գո՛ղ»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան  Էդգար Ղազարյանը։

Նա մեծ էկրանի վրա ուշադրություն հրավիրեց, որտեղ ցուցադրվեց  Հայաստանի ու Արցախի քարտեզը՝ մինչև Փաշինյանի իշխանության գալը, այնուհետև  Հայաստանը՝ իշխանություն գալուց հետո։

Դեսպանը նաև հորդորեց սթափ նայել Փաշինյանի գործողություններին։

«Եթե նկատել եք, նրա գործողություններում չկան այլևս ոչ մի փաստաթղթեր։ Նա ձեռնպահ է մնում ստորագրել փաստաթղթեր։ 2020թ․ի նոյեմբերի 9-ի և 2021թ․ի հունվարի 11-ի  և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները չեն վավերացվել Հայաստանում, ՍԴ-ն  չի քննարկել դրանց համապատասխանությունը  Սահմանադրությանը, որովհետև դրանք ապօրինի են և հակասահմանադրական։ Հիմա գնացել է  Բրյուսել պայմանավորվածություններ է ձեռք բերում, հայրենիքը հանձնում է թշնամուն և չկա ոչ մի գրավոր արձանագրում։ Այս ամառ կլինի վերջին ամառային զորակոչը, երբ  Արցախի պաշտպանության բանակը կլքի վերջին ժամկետային զինծառայողը , իսկ բանակը չի համալրվել նոր ծառայողներով, որտե՞ղ է դա գրված, ոչ մի տեղ։ Արցախ չի թույլատրվում զինվորական համազգեստով որևէ զինվորականի մուտք, ինկասացիայի մեքենայի մուտք , հատուկ տարբերանշանով որևէ մեքենայի մուտք , որտե՞ղ  է  դա գրած, ոչ մի տեղ։ Մենք չենք կարողանում Գորիսից գնալ Կապան, որ փաստաթղթում է դա գրված , ոչ մի տեղ»,- ասաց Ղազարյանը։

Քաղաքական գործիչը նկատեց, որ  Բրյուսել կատարած այցի ընթացքում էլ ոչինչ չի  ստորագրվել, փոխարենը պայմանավորվածություններ են ձեռք բերվել և հիմա փորձում են շատ արագ լուծել սահմանազատման ու սահմանագծման հարցը։

«Վրաստանի հետ Հայաստանը եղբայրական պետություն է։ 30 տարվա ընթացքում հայ-վրացական սահմանը դեռ ամբողջությամբ չի սահմանազատվել և սահմանագծվել։ Դա հնարավոր չէ անել կարճ ժամանակահատվածում։ Այսքան նոր սահման Ադրբեջանի հետ ե՞րբ պետք է գծեն, եթե բարեկամ Վրաստանի հետ 30 տարում դա չի արվել, թշնամական երկրի հետ ինչպես է հնարավոր անել կարճ ժամանակահատվածում։ Դա հնարավոր չէ»։

Ղազարյանը ցույց տալով քարտեղը, մանրամասնեց, որ ադրբեջանական կողմից հետաքրքրում է միայն Գորիսի Տեղ գյուղով անցնող սահմանը, որովհետև այդ սահմանից է միջպետական ճանապարհով Հայաստանը կապվում Արցախի հետ։

«Նրանք ճշտելու են միայն սահմանի այս փոքր 5 կմ հատվածը , որից հետո կլինեն ադրբեջանական սահմանային և մաքսային ուղեկալներ։ Մենք փորձելու ենք գնալ Արցախ և մեզ ադրբեջանցի սահմանապահները հարցնելու են՝ « պասպըրտ վարի՞, ազըռբեջանի վիզա վարի՞, յոխ»»,- ասաց  Ղազայանը ՝ նշելով, որ որևէ մեկին թույլ չեն տալու մտնել Արցախ։

Անդրադառնալով Սյունիքին,Ղազարյանը նշեց, որ ողջ Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանն ունենալու է տոտալ վերահսկողություն։ Նրա  խոսքով՝ այս ամենի դիմաց մեզ խաբում են տրանսպորտային  ապաշրջափակմամբ։

«Մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղին գնա մինչև Ռուսաստան։Մենք մի հսկայական տարածություն պետք է անցնենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով։ Ո՞ր մի բեռնափոխադրողը կտանի էտ բեռը, եթե դա ապահովագրած չի։ Ո՞ր ապահովագրական ընկերությունը կապահովագրի մի բեռ, որը 600 կմ պետք է անցի Ադրբեջանի տարածքով։ Սուտ է, չի լինելու նման բան։ Սա հայրենակործանում է։ Որտեղ է այստեղ լույսի հատիկը՝ նա ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, բոլոր պայմանավորվածություններն անձնական են»,- ասաց դեսպանը։

Ղազարյանի համոզմամբ՝ Փաշինյանին իշխանությունից զրկելուց հետո ամեն ինչը կդառնա առոչինչ, իսկ  Հայաստանի ժոմանակավոր Կառավարությունը կորոշի,թե ինչ քաղաքականություն վարել և ինչ ձևով լուծել  Հայաստանի և Արցախի ճակատագրերը։

«Հանե՛ք ձեր մտքից այդ անմիտ դատողությունները, թե քաղաքական պայքար է, իշխանության համար պայքար  կամ աթոռակռիվ է։Ի՜նչ աթոռ, չկա այս երկրում ո՛չ աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ տուն, ոչինչ։  Փրկե՛ք մեր երկիրն էս թշնամուց, սա մեր հայրենիքի գողն է։ Պետք է խափանել գողին և փրկել հայրենիքը»,- եզրափակեց նա։

Աղբյուր` Panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

Սախարովի արձանը՝ դպրոցի բակում

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025
Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Հաջորդ գրառումը

Սախարովի արձանը՝ դպրոցի բակում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական