Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չբացահայտված Եվրոպա»

16/04/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կանտատա» մշակութային կազմակերպությունը  ներկայացնում է «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։

 Առաջին համերգը նախատեսված է  ապրիլի 21-ին՝ նվիրված Ֆրանկաֆոնիայի միջազգային օրվան։

Ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։

Համերգը կուղեկցվի դանշակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը։ Ծրագրում ներկայացված է ֆրանսիական իմպրեսիոնիզմն իր ողջ գունապնակով։ Արվեստի այդ ուղղությունը հայտնի է ավելի շատ գեղանկարչության մեջ, սակայն իմպրեսիոնիզմը ճյուղեր է գցել  նաև իր երաժշտության մեջ։

 Կհնչեն Մ․ Ռավելի «Շեհերազադե», «Պավան», «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի շարք), «Հունական երգեր», Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե», Գ․ Ֆորեյի «Ադաջետո» և «Իմպրովիզ», Կ․ Դեբյուսիի «Երազ» ստեղծագործությունները։

 Արաբական գիշերների էկզոտիկությունը միշտ էլ հետաքրքրել Ռավելին։ Ստեղծագործության հիմքում 20-րդ դարի բանաստեղծ Տ․ Կլինգզորի «Շեհերազադե» բանաստեղծությունների ժողովածուն է, որը գրվել է Ռիմսկի-Կորսակովի համանուն սիմֆոնիկ սյուիտից ոգեշնչված։

 Մ․ Ռավելի «Շեհերազադե» եռամաս վոկալ շարքը հեքիաթային գունեղությամբ արտահայտում է արաբական հեքիաթների մթնոլորտը, գույները և երանգները։

«Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի մշակումներ) շարքում ընդգրկված են ինչպես ֆրանսիական, այնպես էլ իտալական, հրեական, իսպանական երգեր, որոնք գրված են հին բարբառներով (Լիմոժ տարածաշրջանի, ռոմաներեն, իդիշ բարբառով)։

 Ռավելի մշակմամբ «Հունական երգեր» շարքը հնչում է ֆրանսերեն։

 Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե» ստեղծագործությունը գրվել է Թ․ Գոտյեի «Ամառային գիշերներ» բանաստեծղությունների շարքի հիման վրա։

 «Չբացահայտված Եվրոպա» նախագիծը եվրոպացի հայտնի կոմպոզիտորների՝ Հայաստանում չկատարվող ստեղծագործություններից կազմված ծրագիր է։ Ստեղծագործությունները գրված են ձայնի, կամերային նվագախմբերի և կամերային այլ կազմերի համար։ Յուրաքանչյուր համերգ ուղեկցվելու է ռեժիսորի կողմից պատրաստված պրոյեկցիաներով՝ ծրագրի բովանդակությանը համապատասխան։

«Կանտատա» մշակութային  կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին հիմնադրել են Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և Սոնա Խաչատրյանը։

 Այն նպատակ ունի հասանելի դարձնել մշակույթը հասարակության բոլոր շերտերին, կրթել, դաստիարակել արվեստասեր սերունդ,  նաև արտերկում տարածել հայկական մշակույթը և համագործակցության կամուրջներ կառուցել տարբեր երկրների մշակութային հաստատությունների հետ։  «Կանտատա»-ի կարևորագույն առաքելությունն է մշակույթը հասանելի դարձնել նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց։

Վարսենիկ Ավանյանի մշտական ունկնդիրների շարքում են տարբեր խնդիրներ ունեցող երեխաները։ Նա ելույթ է ունեցել նաև Դաունի համախտանիշ ունեցող երեխաներից կազմված անսամբլի հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հաջորդ գրառումը

Բուղա և ազերի մանուկներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Բուղա և ազերի մանուկներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական