«Ուկրաինական նավահանգիստների զգալի հատվածը դեռ փակ է, Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները որեւէ վնաս չեն կրել»,-հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ուկրաինան պաշտոնապես դիմել է Թուրքիային, որ վերջինս փակի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար: Ինչպես հայտնում է «Ոկրինֆորմը», այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։
«Կոչ ենք անում Թուրքիային փակել օդային տարածքը, փակել Դարդանելն ու Բոսֆորը ռուսական ռազմական նավերի համար: Պաշտոնական դիմումն արդեն ուղարկվել է թուրքական կողմին»,-ասել է Բոնդարը:
Միաժամանակ դեսպանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի տարածքում Ռուսաստանի ակտիվների նկատմամբ:






