Ուկրաինայում պատերազմի սկզբից մինչ օրս 542 երեխա է մահացել. հաղորդվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության Telegram ալիքում։
«Ռուսաստանի Դաշնության կողմից 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված լայնածավալ զինված ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում զոհվել է 542 երեխա, 1289 երեխա ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունը նշել է, որ դրանք վերջնական թվեր չեն, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մարտական գոտում, ժամանակավոր օկուպացված և ազատագրված տարածքներում։