Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկելու է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել։ Ռադայի պատգամավորներից մեկն էլ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել։ Պատճառն այն է, որ Թեհրանը Ռուսաստանին զենք է մատակարարում։
Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեղադրել է Թեհրանին՝ հորդորելով Ռուսաստանին զենք մատակարարելը դադարեցնել։