Ուկրաինան ունի վառելիքի սեփական պաշարների ծայրահեղ քիչ քանակություն. ասել է երկրի էներգետիկայի փոխնախարար Նիկոլայ Կոլեսնիկը։
«Նավթի և նավթամթերքի մատակարարման դադարեցման դեպքում այսօր երկիրը սեփական արդյունահանման և առկա պաշարների հաշվին կկարողանա բավարարել իր կարիքները ոչ ավելի, քան 10-30 օր, ինչը չափազանց անհանգստացնող է», – նշված է գերատեսչության կայքէջում։
Կոլեսնիկի խոսքով՝ նավթամթերքի պաշարների ստեղծումը Ուկրաինայի էներգետիկ անկախության կարևոր տարրն է։
Դրա համար անհրաժեշտ է ձևավորել նվազագույն պաշարներ՝ մինչև 90 օր միջին օրական զուտ ներմուծման կամ 61 օր միջին օրական ներքին սպառման չափով՝ անկանխատեսելի իրավիճակների դեպքում։
Մարտի վերջին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն ասել էր, որ միջազգային էներգետիկ հսկաները, որոնք «անհավանական շահույթներ են ստացել» հակամարտության պատճառով, պետք է այդ եկամուտների մի մասն ուղղեն երկրի էներգետիկ հատվածի վերականգնմանը։ Նա նաև հորդորել է Արևմուտքին «փակել սողանցքները» ռուսական էներգառեսուրսների վաճառքի դեմ պատժամիջոցների հարցում։