Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ մտածել Ուկրաինայից հեռանալու մասին:
«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ռազմական գործողության բարձր ռիսկը, և կա դրա հետագա հանկարծակի վատթարացման վտանգ: Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինան անհապաղ լքելու մասին:
ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են հեռանալ Ուկրաինայից, այս պահին բազմաթիվ տարբերակներ ունեն Ուկրաինայի բոլոր միջազգային օդանավակայաններից՝ կոմերցիոն թռիչքների միջոցով:
Եթե դուք օգնության կարիք ունեք՝ Միացյալ Նահանգներ վերադառնալու համար, խնդրում ենք դիմել՝ KyivACS@state.gov:
Դեսպանատունը բաց է մնալու և պատրաստ է հայրենադարձության վարկեր տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այս պահին չեն կարող ԱՄՆ մեկնելու համար տոմս գնել: Խնդրում ենք Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին լրացնել առցանց ձևաթուղթ, որպեսզի մենք կարողանանք մշտական կապի մեջ մնալ ձեզ հետ: Սա հատկապես կարևոր է այն քաղաքացիների համար , որոնք չեն ցանկանում լքել երկիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ Իրավաբան.net