Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որտեղ և ինչ պայմաններում է արվել Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը․ «Հրապարակ»

10/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, որ 24 ժամ է տալիս Նիկոլ Փաշինյանին, որ գոնե մեկ ապացույց ներկայացնի իր՝ կազինոներում իբրև թե ժողովրդից, բանակից թալանած գումարները մսխելու վերաբերյալ։ Եվ եթե չհրապարակի որևէ ապացույց, ապա ինքը այնպիսի փաստեր կհրապարակի նրա մասին, որ ուղղակի «ժողովուրդը կթքի Փաշինյանի երեսին։

24 ժամը լրացավ, և Փաշինյանը որևէ փաստ չներկայացրեց, ուստի Սերժ Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ հրապարակեց իր խոստացած փաստը, որը ձայնագրություն էր այն մասին, թե ինչպես է Փաշինյանը տապալել բանակցային գործընթացը ու Հայաստանը տարել պատերազմի ու պարտության։

Այդ ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե ինչպես են Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն համոզում լուծել Արցախյան հարցը` առաջարկելով «Լավրովի պլանը»:

Սկանդալային որակված այդ ձայնագրության մեջ, իրականում, Փաշինյանը սկզբում բավականին հաջող մանևրում է` պնդելով, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման այդ հարցը ընդհանրապես թեմա չէ:

Ձայնագրության սկանդալային հատվածն այն էր, որ Փաշինյանը խոստովանում է, որ իրեն պետք է գժի տեղ դնի ու ոչ ադեկվատ ձևանա: Ու էդտեղ Պուտինը, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ, ասում են՝ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի:

«Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք դա թղթի վրա և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց կդնեմ թևիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա, թե չէ։ Ու էս ամեն ինչի արդյունքում․․․ ես հասկացա, որ ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով Ապրիլյան պատերազմն էր:

Ինձ էդտեղ պարզ էր, էդտեղ իմ խնդիրը ձևակերպվեց, որ ինչ ձևով ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ ոչ ադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ չափազանց ռիսկային էր»,- ասվում է ձայնագրության մեջ:

«Հասկանո՞ւմ եք, նա պարզ ասում է, որ ինքը ամեն ինչ անելու է, որ նախկին բանակցած փաստաթղթերը զրոյանան, ինքը ասում է , որ իրեն պատրաստ է գժի տեղ է դնելու։ Եզրակացությունն այն է, որ այս մարդը գիժ չի, էս մարդը իրեն գժի տեղ է դրել»,- ձայնագարությունը հրապարակելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը։

Ձայնագրությունից, սակայն, չի զգացվում, թե որտեղ և ում հետ է Փաշինյանը խոսում:

Մենք տեղեկացանք, որ ձայնագրությունն արվել է 2019 թվականի նոյեմբերին, Երևանում, երբ Փաշինյանն ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանն ու պատմել այս ամենը: Հավանաբար՝ կուսակցության անդամներից մեկը, որը մասնակցել է հանդիպմանը, ձայնագրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Շատ անգրագետ գործունեություն, ներդրումների գրեթե զրոյացում, ավերիչ քաղաքականություն». «Փաստ»

Հաջորդ գրառումը

Բայդենը Պուտինին կհասկացնի, որ «Ամերիկան ​​վերադարձել է»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Բայդենը Պուտինին կհասկացնի, որ «Ամերիկան ​​վերադարձել է»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական