Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ոտքի տակ մի ընկեք ու հեռու «խաղացեք» Սերժ Սարգսյանից, հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». Էդուարդ Շարմազանով

10/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ Գործդիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

Ոտքի տակ մի ընկեք ու հեռու «խաղացեք» Սերժ Սարգսյանից:

Քաղաքական խամաճիկների պակաս հայկական քաղաքական դաշտը երբեք չի ունեցել։ Բայց դրանք մեծ թափով սկսեցին բազմանալ 2018-ի հեղաշրջումից հետո։
Դրանց մի մասը տեղավորվեցին, նախ, Փաշինյանի գրպանում ՝ դառնալով գրպանային կամակատարներ։

Աստիճանաբար նրանք սկսեցին գործուղվել «ընդդիմության» դաշտ` նպատակ ունենալով աղտոտել ազգային-պետական դաշտն ու ստվեր գցել իրական ազգային-պետական առաջնորդների և ուժերի վրա։

Դրանք, ըստ էության, կամավոր ստանձնեցին «30 արծաթի» դերակատարի գործառույթ Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Ու դրանք մեծ պորցիաներով սկսեցին ապականել ոչ միայն քաղաքական դաշտը…

Դժբախտաբար դրանց մի մասը բուծվեց ու գործուղվեց նաև այլ ոլորտներ, մշակույթից մինչև գիտություն, բուհական համակարգից մինչև «հոգևոր» դաշտ։

Դրանց ընդհանուր առմամբ կարելի է անվանել «նիկոլական ուրվականներ»։

Ո՞րն է դրանց գործառույթը… Ապականելով ազգային-պետական դաշտը՝ ցեխ շպրտել ՀՀ նախկին ղեկավարների ու, նախևառաջ, ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ուղղությամբ։

Դրանց, ինչպես Փաշինյանին ու Ալիևին, քուն ու դադար չի տալիս Սերժ Սարգսյան պետական-ազգային գործչի ամուր ոտքերի վրա կանգուն մնալու ու պայքարելու վճռականությունը։

Արցախը հանձնած և Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնող Փաշինյանին քննադատելու փոխարեն սրանք քննադատում են Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին՝ իրականացնելով Բաքվի տիրակալի սրտի ցանկությունը։

Մեկ Բաքուն է խոսում Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական դերակատարման դեմ, մեկ՝ սրանք։

Իսկ ովքե՞ր են, իրականում, սրանք։

Մեկը` քաղաքական դաշտում բացահայտ կասկածելի համարում ունեցող է, ով պատերազմից հետո Նիկոլին կապիտուլյացիայի մեջ էր մեղադրում, իսկ այնուհետև սկսեց կատարել նույն Նիկոլի հատուկ հանձնարարականները, ի դեպ, Պրահայում Արցախն Ադրբեջանին հանձնելու ժամանակ։

Իրենք իրենց «կուսակցությունում» հրապարակային 2,5 հոգի են մնացել, բայց 15 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ին խորհուրդ են տալիս, թե ո՞ւմ ընտրեն կուսակցության առաջնորդ։

Գնացեք ձեր դարդը լացեք ու մտածեք, թե ինչո՞ւ ձեր թիմի լիդերների մեծ մասը լքեց ձեր կուսակցությունը:

Մյուսն էլ կուսակցության անուն ունի, բայց կուսակցականներ չունի։

Էն մեկն էլ քնում-արթնանում է` երազում մանդատ է տեսնում։
Ու սրանք եկել ՀՀԿ ու Սերժ Սարգսյան են քննադատում։

Մինչև 2018-ի հեղաշրջումը կփափագեիք Սերժ Սարգսյանին բարևել, իսկ բարևելու դեպքում էլ շատ հավանական է առաջիկա մեկ ամիսը ձեռքներդ չէիք էլ լվանում։ Ասել մեր երջանկահիշատակ Գալուստ Գրիգորիչի՝ մենք ձեր մերկությունը վաղուց ենք տեսել, բայց չենք գայթակղվել։

Նենց որ, հեռու մնացեք ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից։

Եթե մենք 2018-ին հեղաշրջմանը դիմացել ենք ու չենք ծնկել ձեր նման Նիկոլի առաջ, սրանից հետո պայքարի ճանապարհից հետ չենք նահանջելու։

Երբ մենք, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցրտին ու ցեխին փողոցում ու բանտերում պայքարում էինք, դուք Նիկոլից հանձնարարականեր էիք ստանում։

Երբ մենք հունիսի 12-ին Բաղրամյան -Դեմիրճյան փողոցների խաչմերուկում առանց աչք թարթելու կանգնած էինք ռեժիմի կրակոցների առջև, ձեր մի մասը փախած ու պախկված էր, իսկ մյուս մասն էլ՝ տունը կարկանդակ էր ուտում։

Այնպես որ, հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի զեկույց

Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակելու հարցով

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակելու հարցով

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական