Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ով, եթե ոչ Միշելը գիտե, որ խաղաղության սպառնալիքը Ադրբեջանն է. Հակոբ Բադալյան

11/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որոշ հոգեւորականներ փորձում են խանգարել խաղաղությանը, Եվրոպական խորհրդարանում ասում է Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե կարող են լինել եվրոպացիներ, որոնք գլուխը կտմբտմբացնեն՝ «տես է, ու դրանք հոգեւորական ե՞ն կոչվում, որ դեմ են խաղաղությանը»: Որոշ եվրոպացիներ էլ իհարկե խորամանկ կժպտան, ինչպես օրինակ ոչ անհայտ Միշելը, Պլատինին չէ՝ Շարլը:

Չէ՞ որ նա գիտե, որ Հայաստանում ոչ մի հոգեւորական էլ չի սպառնում խաղաղությանը: Ով, եթե ոչ Միշելը գիտե, որ խաղաղության սպառնալիքը Ադրբեջանն է: Չէ՞ որ նրա հովանու ներքո է ծավալվել գործընթացը, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանին փորձ է արվել համոզել կամ բացատրել՝ «որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, ավելի լավ է գլուխ չդնել հետը, համաձայնել, ինչ ասում է, ու լավ կլինի»: Եվ այդ փորձը, իհարկե, հաջողվել է: Ու իսկապես լավ է եղել, գործնականում բոլորի, այդ թվում՝ Փաշինյանի համար, Հայաստանից բացի:

Բայց հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է Եվրոպայի խորհրդարանում բողոքում «որոշ հոգեւորականներից»: Ինչպե՞ս կարող են մի քանի հոգեւորականը լինել Հայաստանից, Ադրբեջանից, տո՝ Թրամպից էլ ուժեղ: Եթե կա Թրամպի անունը, մի քանի հոգեւորականն ի՞նչ պետք է անի այդտեղ:

Կարող է շատերի համար պատասխան լինել այն, որ Եվրոպայում նրան նախատում են եկեղեցու դեմ քայլերի համար, դրա համար էլ նա արդարանում է: Ներեցեք, բայց կարծում եմ դա ծիծաղելի պատասխան է: Եվրոպայում գուցե լինեն մարդիկ, որ դժգոհ են, բայց Եվրոպան քաղաքական իմաստով՝ եվրոպական քաղաքականության իմաստով, պետական քաղաքականությունների իմաստով ոչ միայն դժգոհ չեն, այլ թերեւս՝ միանգամայն գոհ: Ի վերջո, Հայ Առաքելական եկեղեցին շոշփելի միավոր է համաշխարհային դավանական քարտեզի վրա, հետեւաբար՝ գուցե այլ ավելի ծխոշոր եկեղեցիների համեմատ ոչ շատ յուղոտ, բայց համեղպատառ:

Նիկոլ Փաշինյանը եվրոպական խորհրդարանում հավաստիացնում է, որ ինքը շարուակում է հետեւողական լինել այդ պատառը համաշխարհային ճաշացանկում դնելու հարցում:

ԵՄ նախընտրական աջակցությունը «թանկ հաճույք» է, իսկ ախորժակը՝ բավականին մեծ:

Հ.Գ. մեկնաբանության դաշտը փակում եմ, անսալով մի լավ բարեկամի հորդորին: Չի կարելի տարածք տալ «լվացված ուղեղներին», դա վտանգավոր է հանրային առողջությանը: Իհարկե այդպես սահմանափակվում է նաեւ նորմալ մարդկանց տեսակետ, այդ թվում իհարկե անհամաձայնություն հայտնելու հնարավորությունը, բայց կարծում եմ նրանք կհամաձայնեն, որ հանրային առողջությունը վեր է այդ մի հնարավորությունից:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոլդովայում գրասենյակ կբացվի, որը կզբաղվի նաև Հայաստանով. Ռոբերտա Մեցոլա

Հաջորդ գրառումը

Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը

26/05/2026
Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
Միջազգային

Հայաստանը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ, բայց դա երկրի ղեկավարության ընտրությունն է. Շոյգու

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչպես են քպ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը. Արտակ Զաքարյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական