Ոստիկանության Էրեբունու բաժի դիմաց շտապ օգնության ծառայության մեքենաներ են կանչվել։
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարն ու գրել. «Ոստիկանության Էրեբունու բաժնի մուտքն է: Վառ վկայությունն է այսօր ոստիկանների կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների»։
Նշենք, որ Ոստիկանության Էրեբունու բաժնում բերման ենթարկված ցուցարարների մեծ մասը, ըստ տարածված լուրերի, վնասվածքներ են ստացել։






