Ոսկե թիվ 30 ամյակը՝ 22/12/22 դարաշրջանի վերջին ոսկե ամսաթվին։ «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Անտանիք ընտանիք» պիեսը։
Այդ օրը նաև նշվում էր դերասան Թելման Առաքելյանի 30 ամյակը: «Անտանիք ընտանիք» պիեսի հեղինակը և բեմադրող ռեժիսորը նույնպես Թելման Առաքելյանն է: Նրա ծննդյան նվերը հանդիսատեսի ծափահարություններն էին:

Հեղինակը պիեսը գրել է երկու տարի շարունակ: Այն ներկայացնում է հայ ընտանիքի պատմությունն՝ իր առօրյայով և կենցաղով: Հարցն այն է, որ ցանկացած հայ ընտանիք ապրում է՝ անընդատ կողքին վտանգ զգալով։ Սակայն այդ վտանգի մասին շատերը մոռանում են և հիշում ու սկսում ուշադրություն դարձնել միայն վերջին վայրկյանին:

Ներկայացումը կատակերգություն է՝ մտածելու տեղիք տվող վերջաբանով: Կարող եք մեկ ու կես ժամ լիաթոք ծիծաղել, իհարկե, չմոռանալով վտանգի դեմ պայքարի մասին:





