Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ոչ մեկի դեմքին ոչ ցավի, ոչ կորցրած հայրենիքի, ոչ էլ հազարավոր լուսավոր տղեքի կորստի ցավ չկա. սրա՞նք են սասունցու սերունդները. գիտեմ, որ՝ չէ». Լիլիթ Գալստյան

18/02/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԹԱԼԻՆԻ ՑԵԽԱՓՈՍԵՐՈՒՄ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Չէ՜, բայց դուք պատկերացնում եք ԴԱՎԱՃԱՆի ողբերգության անսահմանությունը. ավաղ, ինչ-որ տեղ նաև մեր բոլորինը…:

Արհեստների ու արվեստների, պայծառ մտքի քաղաք Գյումրիում կապիտուլյանտ դավաճանին <<սատարում է>> հարևան մարզերից գաստրալյորների մի բույլ: Եվ ողբերգականն առջևում է՝ շիրակցի տասնյակ գերիների անհայտ ու կեղեքիչ ճակատագրի, իրենցից մի քանի կմ հեռու թուրքական զորավարժությունների ֆոնին, ինչ-որ պռատ մեկը անհոդաբաշխ նախադասությամբ փորձում է համոզել, որ մեր պարտությունը մեր հաղթանակն է… Ու քանի որ <<քաղաքական բովանդակությունն>> այսքանով սպառվում է, մի կին փրփրաբերան գոչում է, որ նիկոլի առավելությունը նրա չսարքած ատամներն են…

Հետո այդ նույն գաստրալյորներին տեսնում ենք Գյումրի –Աշտարակ մայրուղում, իբրև թե ինքնաբուխ ցնծության մեջ, կապիտուլյանտ-դավաճանի հետ հանդիպման սպասման գիշերը մի կերպ հաղթահարած, դուրս են եկել մայրուղի:

Ոչ մեկի դեմքին ոչ ցավի, ոչ ափսոսանքի, ոչ կորցրած հայրենիքի, ոչ էլ հազարավոր լուսվոր տղեքի կորստի ցավ չկա, մորմոք չկա: Քստմնելի ու եղկելի մի ժպիտ է այդ մի քանիսի դեմքին ու մի աներակայելի ճիգ, թե ոնց որսան դավաճանի հայացքն ու հավաստիացնեն, որ իրենք են այդ ֆիասկոյի կազմակերպիչները, որ իրենք հատուցում են իրենց շպրտված երեսուն արծաթը:

Իսկ մեկն էլ օրորոցից քարշ է տվել իր մի քանի ամսական երեխային, որ արժանանա նույնքան <<ինքնաբուխ>> ինչ-որ ծրարի: Ու այս ամենին, այո, նողկանքով են նայում անգամ կապիտուլյանտի թիկնապահները…

Եվ Չախչախ թագավորի հեքիաթի պես ողջ ճանապարին հնչում է միևնույն խմբերգը՝ թավի՜շը-թավի՜շը-թավի՜շը…արյան ծարա՜վ, վրե՜ժ, բայց ոչ թուրքից, մեզանից՝ ինձանից, Սերժից, Ռոբերտից…

Իսկ սրանք, մի ժամանակ այս նույն կրքով գառ էին մատաղ անում Գեղամյանի, հետո Դեմիրճյանի, հետո Քոչարյանի, հետո Մարգարյանի, հետո Սերժի, հետո Ծառուկյանի ոտքերի առաջ ու թախտի վրայից իրենց մեր ու տատ հանած՝ մայրուղի էին հանում, որ մի հատ էլ ճպացնելով <<ինքնաբուխ>> պաչեն…

Իհարկե, այդ 10-15 հոգին ոչ Աշնակի, ոչ Մաստարայի, ոչ էլ Բազմաբերդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, բայց շահարկվում է ձեր անունն ու մի ծանր ապրում է մնում՝ սրա՞նք են սասունցու սերունդները…չէ՜, գիտեմ, որ՝ չէ, բայց ծանր է մտածումը, նստվածք թողնող:

Իմ կյանքում, ավաղ, նողկալի բաներ շատ են պատահել, բայց իմ պաշտելի Սասնո բարբառով քծնող տղամարդուց նողկալի ոչինչ չկա…

Գնացեք Թալինի շրջադարձի փոսերում կուտակված ցեխի մոկրականաչ ջրափոսերում հայացք գցեք.ձեր հոգու և արժեքների խորությունն է այնտեղ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խեղկատակները, իշխանական բոլոր մակարդակներում, ամեն օր շարունակում են խայտառակել մեր երկրին ու ժողովրդին․Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

Հայ դիրքապահների վիճակը՝ մեկի վրանն է քամին քշել տարել, մյուսը դա էլ չունի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ դիրքապահների վիճակը՝ մեկի վրանն է քամին քշել տարել, մյուսը դա էլ չունի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական