Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞րն է, Նիկոլ, մեր հայրենիք

26/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տոմսակ

Վերջապես գտնվեց մեկը, որը բացեց մեր աչքերը, արթնացրեց մեզ դարավոր թմբիրից, եւ մենք՝ տավուշցիներս, վարդենիսցիներս, լոռեցիներս, կոտայքցիներս, զանգեզուրցիներս, երեւանցիներս, բոլորս, բոլորս, նույնիսկ արցախցիներս հասկացանք, թե ո՞րտեղ է գտնվում մեր հայրենիքը, որտե՞ղ ենք ապրում մենք, ունե՞նք հայրենիք ընդհանրապես, թե՞ ապրում ենք ուրիշի հողում, զավթել ենք այն, թյուրիմացաբար կադաստրի քարտեզ ենք ձեռք բերել, քարտեզներ՝ կեղծված, ու հիմա ժամն է այդ բոլորը վերադարձնելու։ Օրն է վերջին դատաստանի, արդարությունը պետք է հաստատվի ի վերջո։ Ուրարտացիներ, երվանդունիներ, արշակունիներ, բագրատունիներ, ռուբինյաններ, մելիք-մուլիքներ չկան, դրանք բոլորը հոգեկան, ոգեկան, շոգեկան ցնորամիտների հիվանդ երեւակայության արդյունք են։ Հազար անգամ ճիշտ են Թոմանն ու Դաուսեթը՝ Մովսես Խորենացին կեղծարար է, նա խարդախ է, նմանապես՝ մյուս պատմիչները, ներառյալ Մարը, Թոյնբին, Քրիստոֆըր Ուոքըրը, Իվ Թեոնոնը, բոլոր բոլորը։

Ճիշտ ժամանակին եկավ նա, առանց արտաքին որեւէ ուժի օգնության, ինքնաբուխ, ինքնաստեղծ, որպես Աստծու պարգեւ ու Մեսիա, որպես նոր Մովսես, որ ժողովրդին առաջնորդում է դեպի Ավետյաց երկիր, որի տեղը հայտնի չէ…

Դրա համար էլ նա, մե՜ծ Կորիֆեյը, հայտնեց, որ սկսում է զրո կետից, ի՛ր կետից, առանց իմանալու, թե ո՞ւր է այդ կետը, որտե՞ղ է կանգնած ինքը։ Հավանաբար ինքն էլ չգիտի։ Քանզի ուր էլ կանգնի, իր իսկ համոզմամբ, իրենը չէ, մերն էլ չէ։ Բա ո՞ւմն է։ Բնականաբար թուրք-թաթարներինը։ Ու որպես ինքնապաշտպանություն, նա, Նիկոլը, որոշեց հետեւել Արտաշես Աշխարհակալ թագավորի օրինակին՝ արդեն 50-ից ավել սահմանաքարեր տնկելով Տավուշում, ներսի կողմից ARM, դրսի կողմից AZE գրությամբ, դրանով շուռ տալով Արտաշես արքայի նշանաբանը՝ «Սահման քաջաց՝ զէնն իւրեանց»։ Իր սահմանը ներսում է, այսինքն այնտեղ՝ որտեղ հասնում է իր զենքը՝ ոստիկանություն, ԱԱԾ, եւայլն։

*           *           *

Վերնագրիս համար թող ների ինձ Հովհաննես Շիրազը. Բաբոյի փոխարեն, որ ամեն ինչ գիտեր մեր երկրի սահմանների, բա՜րձր երկնքի, Ալագյազ ու Մասիս սարերի մասին, դավաճանի եւ ուրացողի անունը դնելու համար։ Շիրազի Բաբոն, որն ապրում էր եւ ապրում է իրակա՛ն, շոշափելի, շնչող, ապրո՛ղ Հայրենիքում, թքելու է Ուրացողին եւ ասելու է՝ կորի՛ր իմ երկրից, իմ հայրենիքից, իմ պետությունից, Նիկո՛լ Փաշինյան։

Հակոբ Ավետիքյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱՏԱՊ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՄԱՐԴԻԿ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Քարկոփ գյուղն ամբողջությամբ տարհանվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին. Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ

18/05/2026
Մշակութային

Կաննում կայացել է Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրություն

18/05/2026
Նորություններ

Լիբանանը եղած է Ցեղասպանութենէն ետք հայ ժողովուրդին վերազարթօնքի կեդրոն. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Քարկոփ գյուղն ամբողջությամբ տարհանվել է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական