Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ, ո՞ւմ և ո՞ւր ուղարկեց. Վահե Հովհաննիսյան

28/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՞վ, ո՞ւմ և ո՞ւր ուղարկեց
 
Նիկոլի վերջին հայտնի մոնոլոգից հետո արձագանքը կանխատեսելի էր. նախկին նախագահների թիմերը նրան ուղարկեցին բուժման, եղան դեղերի առաջարկներ, ինչպես նաև առաջարկ՝ հրապարակել փաստաթղթերը։
Էմոցիոնալ տեսակետից արձագանքողների ռեակցիան միանգամայն հասկանալի էր. առաջին հայացքից՝ էլ ուրիշ ի՞նչ կարելի էր անել այդ տեսարանից հետո։ Բայց դրանից քիչ բան փոխվեց։
 
Այլ իրականություն կլիներ, եթե քաղաքացին հասկանար, որ Նիկոլն իր  արտահայտություններով ոչ միայն երեք նախկին նախագահներին է վիրավորում, այլև՝ իրեն։ Նա վիրավորում է բոլորի 30-ամյա անհատական և հավաքական պատմությունը։ Մեր ծնողների, մեր կայացման, մեր երեխաների՝ դժվարություններով լի, բայց՝ արդյունքներով հարուստ փուլը։ Եթե քաղաքացին երեկ գիտակցեր, որ սա իր 30-ամյա կենսագրությունն է «տալիս պատերին, առնում ոտերի տակ», ապա այսօր Հայաստանում կլիներ այլ մթնոլորտ։ Բայց որպեսզի հասարակությունը դա հասկանար, պետք էր նրան դա ճիշտ բացատրել, ոչ թե բավարարվել էպիզոդիկ հականիկոլականությամբ։
 
Երկու ելույթները՝ մի փաթեթի մեջ
 
Ճիշտ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, պետք է Նիկոլի երկու ելույթները՝ Ղարաբաղյան շարժման մասին և նախկին նախագահներին պատերով տալու, նայել մեկ ամբողջության մեջ։
 
Որքան էլ տհաճ լինի, բայց պետք է ընդունել, որ նա իր շահերի տեսանկյունից գրագետ է վարվում։ Նա ամենևին չի կորցրել ինքնատիրապետումը, սպոնտան հունից դուրս չի եկել։ Իր շահի տեսակետից սառը, ռացիոնալ ուղղություն է վերցրել։ Այլ հարց է, որ հայ ժողովրդին դնում է ծանր, ու ամբողջությամբ ֆեյք ընտրության առաջ։ Շատ կեղտոտ ընտրության։

Պարադոքսն այն է, որ նա դնում է ձևակերպումներ, որոնք պետք է դներ հականիկոլական դաշտը։ Նիկոլի մերժման ամբողջական ճիշտ հայեցակարգը և հռետորաբանությունը ենթադրում էին, որ հականիկոլական դաշտը պետք է լիներ խաղաղության քարոզիչը (որովհետև Նիկոլը պատերազմ է բերել), լիներ խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային դեէսկալացիայի քաղաքականության, խաղաղության համաձայնագրի կրողը։
 
Սխալ տեսլականների թակարդում
 
Նույնիսկ «ղարաբաղյան շարժման դադարեցումը», ինչքան էլ ֆեյք ձևակերպում է, ավելի պետք է սազեր հականիկոլական դաշտին։ Նիկոլի օրոք կործանվել է Ղարաբաղը, և հաջորդ սոլիդ իշխանության խնդիրը ոչ թե 88-ի ղարաբաղյան շարժման բովանդակությունն է, այլ՝ այսօր ստեղծված իրականության վրա հնարավորին չափ գործ անելը՝ վերադարձի իրավունք, գույքային պահանջ, հոգևոր ժառանգության պահպանում։ Ընդունենք, որ սա քիչ ընդհանուր բան ունի Ղարաբաղյան շարժման՝ մեզ հայտնի բովանդակության հետ։  Ու հիմա Նիկոլը գոռալով «կամ ինձ հետ կամ ղարաբաղյան շարժման», իրեն դնում է շահեկան վիճակում, իսկ հասարակությանը՝ անարժանապատիվ ընտրության առաջ։ Հականիկոլական դաշտն էլ, չգիտես ինչու, դիրքավորվում է «ղարաբաղյան շարժման» նարատիվում։

Մեծ հաշվով, ղարաբաղյան շարժումը վերջացել էր Հայաստանի երրորդ Հանրապետության ձևավորմամբ և Արցախի Հանրապետության հռչակմամբ։ Դրանից հետո եղել է խաղաղ բանակցությունների մի քանի տասնամյակ։
Հիմա իրականությունը փոխվել է, և առողջ հականիկոլական դաշտի դիրքավորումը պետք է լիներ ոչ թե էպիզոդիկ հականիկոլականությունը՝ դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, դեմ ենք խաղաղության պայմանագրին և այլն, այլ՝ ամբողջական հետնիկոլական Հայաստանի ուրվագծումը։

Միայն այդ դեպքում էր հնարավոր խափանել Նիկոլի՝ իբր իմպուլսիվ պոռթկումների ազդեցությունը լայն զանգվածների վրա։ Իսկ նման պոռթկումներ առաջիկայում շատ են լինելու։
 
Ամեն ինչ վարի տալուց հետո նա իր մասնավոր, այլանդակ շահի տեսակետից գրագետ քարոզարշավ է անում, իսկ ի՞նչ է անում հակառակ դաշտը։ Կամ, որն ավելի բարդ հարցադրում է. ո՞րն է հակառակ դաշտը։ Կամ իրար հետ են կռվում, կամ հազար ու մի հակասական ու չմտածված բաներ ասելով՝ խլացնում խելոք խոսքը՝ ձևավորելով համատարած մոլորության-անորոշության հանրային տրամադրություններ։
Փոխանակ հետպատերազմյան Հայաստանի տեսլական ներկայացնի հայ ժողովրդին ու ստանա նրա վստահությունը, հականիկոլական դաշտը զբաղված է պաշտպանվելով ու ամեն անգամ զարմանալով Նիկոլի «ստոպերի» բացակայության վրա։

Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է մինչև´ ընտրությունները հայ ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել։ Սա է խնդիրը։ Նրանք, ովքեր ունեն ռեսուրս, ցավոք, այսպես  չեն մտածում, նրանք ովքեր սա հասկանում են, ցավոք, չունեն ռեսուրս՝ համակարգեր ստեղծելու։
 
Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահի կազմակերպած Իֆտարի արարողությանը

Հաջորդ գրառումը

ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական