Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նռան գույնը». այս անգամ ոչ թե փարաջանովյան ֆիլմ, այլ՝ պարային բեմադրություն

02/07/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 ամյակին նվիրված՝ բեմադրվելու է «Նռան գույնը» պարային ներկայացումը։

Այն  հայ – ֆրանսիական նախագիծ է, որն   իրականացնում են Ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿԸ եւ «Արտ – Իմաժ» մշակութային ՀԿ – ն՝ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի եւ Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաեւ Օվերն – Ռոն – Ալպեր տարածաշրջանի, ՀԲԸՄ– ի ֆրանսիական մասնաճյուղի, Դեսինի «Տոբոգան» եւ Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնների աջակցությամբ։

Նախագծին աջակցում են  Երեւանի քաղաքապետարանը, Լիոնի Մետրոպոլը և Փարաջանովի տուն թանգարանը։

Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19 – ին, «Տոբոգան» թատրոնում, այնուհետեւ հունվարի 26-ին՝ «Գասկոն» թատրոնում։

2024 թվականի մարտի 15-ին եւ 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երեւանում։ Հյուրախաղը կկայանա նաեւ Լիոն – Երեւան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։ Ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս 2022 թվականի հուլիսից՝ Ֆրանսիայում։ Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կկայանա  հուլիսին, Երեւանում։

Այդ առիթով Ֆրանսիայից Հայաստան կժամանեն ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը, «Տոբոգան» եւ «Գասկոն» ֆրանսիական թատրոնների տնօրենները, ինչպես նաեւ ներկայացման դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը։

Հայաստանում ստեղծագործական այս թիմին կմիանա «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, եւ Էդգար Մանուկյանը, որը լինելու է ներկայացման հագուստների ձեւավորման հեղինակը։ Առաջին ռեզիդենցիայի ժամանակ քասթինգի միջոցով Մուրադ Մերզուկին կընտրի երկու հայ պարողների, որոնք կմեկնեն Ֆրանսիա՝ ներկայացման բեմադրական աշխատանքներին մասնակցելու։ Նախագծի երկրորդ ստեղծագործական ռեզիդենցիան կկայանա  հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը, Ֆրանսիայի Բրոն քաղաքի Պոլ-Պիկ մշակութային կենտրոնում՝ հայ եւ ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։

Նախագծի երրորդ եւ վերջին ստեղծագործական ռեզիդենցիան կկայանա 2024 թվականի հունվարի 8-18-ը, ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում՝ դարձյալ հայ եւ ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։

Ֆրանսիական ռեզիդենցիաների ընթացքում մեկշաբաթյա աշխատանքային այցով Ֆրանսիա կմեկնեն նաեւ «Հող» խմբի երկու երաժիշտները եւ հագուստների հեղինակ Էդգար Մանուկյանը՝ տեղում ստեղծագործական պրոցեսին մասնակցելու համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բերման է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին. Shamshyan.com

Հաջորդ գրառումը

Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի, միանձնյա որոշել է հանձնել Արցախը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի, միանձնյա որոշել է հանձնել Արցախը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական