ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի, նրանք այսօր կարճ ժամանակով փակեցին Ազատության պողոտան։
Նշենք, որ տևական ժամանակ է գիտնականները բողոքում են իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարությունից։ Իիմիայի ինստիտուտի հարևանությամբ՝ հենց այն տարածքում, որտեղ նախկինում ինստիտուտին պատկանող ջրավազանն է եղել, ակտիվ շինարարություն է կատարվում՝ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է կառուցում։
Ինստիտուտի աշխատակիցները նշում էին, որ ջրավազանը էկոլոգիական և հրդեհային անվտանգության մի շարք խնդիրներ էր լուծում և բացի այդ իշԻնստիտուտի գործունեությունը խաթարվել է։