Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր մանիպուլյացիա իշխանությունների կողմից. «Փաստ»

19/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ անհանգստացած լինելով ապրիլի 5-ի հանրահավաքի մարդաշատությունից, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի՝ պայքարի մեծ ալիք սկսելու նախաձեռնությունից, իշխանությունների կողմից իրենց «շարքերին» հրահանգ է իջեցված վարկաբեկման նոր արշավ սկսել ընդդիմադիրների և նրանց գործողությունների դեմ, ինչպես նաև հնարավորինս «մաքրել» Նիկոլ Փաշինյանի արած ու սպասվող քայլերը, որոնց դեմ էլ հենց կայանում է իրապես ընդդիմադիր ուժերի և, ընդհանրապես, Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգ քաղաքացիների կոնսոլիդացիան:

Եվ ահա, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այս «թեմայի մեջ» երկու նոր հանձնարարական է իջեցվել, որը կյանքի կոչելու գործում հատկապես ներգրավվելու են իշխանամերձ քաղաքական շրջանակները: Նախ՝ որոշ իբր հականիկոլական ուժեր, իսկ իրականում այս իշխանությունների օրակարգը սպասարկողները ամեն ինչ անելու են հասարակությանը համոզելու, թե «սաղ սուտ է», իրական պայքարողը միայն իրենք են՝ այդպիսով փորձելով կոտրել հականիկոլական ընդվզման թափը:

Երկրորդ՝ այս ամբողջ ընթացքում ակնհայտ նիկոլապաշտությամբ աչքի ընկած ուժերի ներկայացուցիչները պարբերաբար հրապարակ են նետելու թեզ, թե Նիկոլին հեռացնելով՝ ոչինչ փոխել հնարավոր չի լինի, ադրբեջանցիները հետ չեն գնա Հայաստանի ինքնիշխան տարածքից, Շուշին ու Հադրութը հետ չենք բերի, Արցախի հարցը չի լուծվի, և այլն, և այլն: Այսինքն, խնդիր է դրված ակնհայտ սուտ, մանիպուլ յացիոն թեզերով հասարակության մեջ ձևավորել ապատիա, անհուսություն, ինչը միանգամից երկու խնդիր է լուծում՝ առաջին հերթին ընդդիմադիր շարժման ալիքը թուլացնելու, երկրորդ հերթին՝ հիմքեր ստեղծելու՝ արդարացնել Փաշինյանի ապագա զիջումները՝ «այլ տարբերակ չկար» կեղծ թեզի ներքո»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 19.04.22թ համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա․ պարզաբանում

Հաջորդ գրառումը

Կառուցվածքային փոփոխություններ կլինեն. Փաշինյանն իր համար երաշխիքներ է ստեղծում. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու. Փաշինյան

25/05/2026
Նորություններ

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

25/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական ելակը Ռուսաստանը Բագրատաշենից հետ է ուղարկել Հայաստան

25/05/2026
Նորություններ

Փաշինյանի գլխավոր պապան Ալիևն է. աչքիս վերջում էլ գլխավոր պապան գալու է, նրա համար քարոզարշավ անի. Արման Թաթոյան

25/05/2026
Հաջորդ գրառումը

Կառուցվածքային փոփոխություններ կլինեն. Փաշինյանն իր համար երաշխիքներ է ստեղծում. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական