Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Ազատության»-ը հայտնեց հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասնակցությամբ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։Ուրբաթ օրը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Բաբայանը հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել։Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը որպես անկախ խորհրդատու պետք է մասնակցեր աշխատանքներին:Սկզբնական փուլում Բաբայանը համաձայնել էր, կարճ ժամանակ անց, սակայն, հրաժարվել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել՝ առանց հստակ պատճառներ նշելու։