Դեպքը տեղի է ունեցել Լա Գուարդիա օդանավակայանի թռիչքուղում. Մոնրեալից ժամանող Air Canada ավիաընկերության ինքնաթիռը բախվել է մեկ այլ ինքնաթիռի արտակարգ կանչին արձագանքող հրշեջ մեքենայի. ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ։
Բախման հետևանքով զոհվել են երկու օդաչուներ, տասնյակները վիրավորվել են: Նավահանգստային վարչության տնօրեն Քեթրին Գարսիայի խոսքով՝ ավելի քան 40 մարդ հոսպիտալացվել է, որոնցից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել: Ինքնաթիռում եղել է 72 մարդ:
ԱՄՆ-ի Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը (NTSB) ուղարկել է տեխնիկական վերանայման խումբ, իսկ ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչությունը (FAA) օդանավակայանին տեղեկացրել է, որ մինչև երկուշաբթի՝ առնվազն ժամը 14:00-ը, ոչ մի թռիչք տեղի չի ունենա։
Առավոտյան օդանավակայանում չեղարկվել է մոտ 537 թռիչք։





