Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դա քաղաքական հայտարարություն է ընդամենը, և վերջ. Սրբուհի Գալյանը Փաշինյանի՝ աշնանը պատերազմի վտանգի մասին

23/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խնդրում եմ՝ այլևս չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով երեկ մետրոյում Նիկոլ Փաշինյանի՝ արցախցի Արմինե Մոսիյանի վրա մատ թափ տալու և արցախցիներին «փախածներ» կոչելու միջադեպին։

«Նախորդ շաբաթ ներառականության մասով մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի և եղբայրների պաշտպանությանը։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք հաստատվել են Հայաստանում և օգտվում են սոցիալական ծրագրերից։ Այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ, առհասարակ, վարած քաղաքականությունից, այլ ընդհակառակը՝ հոգատարություն, մեծ խնամք ու մեծ պատրաստակամություն աջակցելու»,- ասաց նա։

Միաժամանակ Սրբուհի Գալյանը չցանկացավ որակումներ տալ՝ Փաշինյանի երեկվա արարքում Արցախից տեղահանված կնոջ և երեխայի իրավունքների խախտում կա՞ր, թե ոչ։

 «Ես դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդիվ վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված, և կարող եք, օրինակ, մեջբերել վարչապետի հրապարակումը»։

Լրագրողների ճշգրտող հարցին՝ ինքն ի՞նչ կաներ, եթե այդ միջադեպից հետո վարչապետը ներողություն խնդրեր, ինչպես խնդրել է այդ կնոջից, արդյոք կներեր, Գալյանը պատասխանեց․

«Ես կմտածեի՝ ինչ անել և նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը։ Ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթին, որը տեղի է ունեցել, և գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը։ Ավելին որևէ բան չեմ կարող ասել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՔՊ-ն ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին պատերազմ կլինի, Գալյանն ասաց՝ դա քաղաքական հայտարարություն է ընդամենը, և վերջ:

«Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության և այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող: Հետևաբար քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ։

Վարչապետը նաև շարունակել է, որ խաղաղությունը ռևիզիայի ենթարկելը պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո՛, դա այդպես է մեր ընկալմամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նյու Յորքում ուղևորատար ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենային, որի հետևանքով զոհվել է երկու օդաչու

Հաջորդ գրառումը

Փաշինյանը զանգել է Պուտինին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը զանգել է Պուտինին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական