Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը ձևակերպել է, որ պետությունն ու իշխանությունը անձնապես և բացառապես ինքն է, փակվել է ոստիկանական զորքերով՝ ստեղծելով կառավարման անոմալիա

23/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին և այս համատեքստում Հայաստանում տիրող իրավիճակին։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․ «Երևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։
Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների նախաձեռնությունն իր ձեռքը։ Բնականաբար, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնելու, հատկապես այս փուլում, հատկապես՝ հաշվի առնելով, որ բացառապես ի´ր զորքերն են ապահովում այստեղ խաղաղություն։ Եթե, ըստ արևմտյան տեսլականի, կարելի է «մինչև վերջին ուկրաինացին» պայքարել Ռուսաստանի դեմ, ապա ինչո՞ւ մինչև վերջին հայը հնարավոր չէ Արևմուտք-Ռուսաստան նոր առճակատման թատերաբեմ ստեղծել Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում։
Կարծես թե արդեն բոլորին է տեսանելի հումանիստական քաղաքական մտքի ճգնաժամը աշխարհի խոշոր խաղացողների մոտ, այնպես որ մարդկային կյանքի՝ որպես գերագույն արժեքի և հումանիտար մյուս սկզբունքների գերակայության վրա այսօր հույս դնելն առնվազն երեխայություն է, իսկ որոշ դեպքերում՝ պարզ երեսպաշտություն։ Արդեն փաստ է, որ 21-րդ դարում համաշխարհային բևեռների առճակատումը կարող է ընթանալ Կիևի, Խարկովի, Օդեսայի և մյուս խոշոր քաղաքների հրթիռակոծմամբ։ Սա արդեն «в порядке вещей» կամ “the newest normal”։ Այսօրվա աշխարհում արդեն ամեն ինչ կարելի է, հետևաբար՝ խաղաղ Երևանը, Կապանը, Մեղրին և մյուսները չունեն ոչ մի իրական երաշխիք։ Ակնհայտ է, որ Արևմուտքի ճնշումները Նիկոլի վրա չեն թուլանում և չեն թուլանալու։
Ակնհայտ է, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքելու։ Ռուսաստանն այս փուլում դիվանագիտական աշխատանքի մարզավիճակում չէ։ Մենք պետք է ուկրաինական օրինակով շատ հստակ հասկանանք, որ կանգուն քաղաքներն ու մարդկանց կյանքերը շատ ավելի կարևոր են, քան՝ միջազգային հանրության՝ պայքարի խրախուսող կոչերը, աջակցության դրսևորումները, PR ակցիաները, Եվրատեսելի մրցանակը, «մենք բոլորս ուկրաինացի ենք» շապիկները և այլ դրսևորումներ։ Նիկոլը ձևակերպել է, որ պետությունն ու իշխանությունը անձնապես և բացառապես ինքն է, փակվել է ոստիկանական զորքերով՝ ստեղծելով կառավարման անոմալիա։ Իսկ փողոց դուրս եկած հանրությունը դեռ չի կարողանում ավելի ազդեցիկ դառնալ։ Սա ամենապարարտ միջավայրն է՝ աղետը գրկաբաց ընդունելու համար։ Հայաստանից այսօր պահանջվում են բացառիկ սառը որոշումներ, պրագմատիզմ, գրագիտություն։
Մենք այսօր անում ենք ուղիղ հակառակը՝ մնալով էմոցիոնալ անելանելիության ֆորմատում։ Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա։ Դա ուղղակիորեն կբերի աղետի։ Անկեղծ ասած՝ Հայաստանի՝ չսխալվելու արահետը շատ փոքր է։ Այս պայմաններում մեր խնդիրն է՝ ունենալ կոնսոլիդացիոն իշխանություն և խոսել հանրության հետ: Ցավոք, այս պահին ունենք լրիվ հակառակը։ Լավագույն լուծումը կլիներ Նիկոլի ինքնակամ խաղաղ հեռանալը։ Կշահեինք ժամանակ, կմեղմվեր ներքին լարվածությունը։ Ընդունելի լուծում կլիներ իշխող թիմի կողմից քայլը՝ փոխել իրենց լիդերին։ Էապես կթուլանար ներքին լարվածությունը, լայն հնարավորություն կբացվեր երկխոսության համար։ Երրորդ լուծումը Դիմադրության շարժման բովանդակային և կառուցվածքային վերափոխումն է։ Դիմադրության շարժման հակաթուրքական շրջապտույտից պետք է դուրս գալ ու վերածվել հետպատերազմյան Հայաստանի վերելքի շարժման: Սա կբերի նոր շրջանակների ներգրավման, թույլ կտա հասկանալի դառնալ հարևանների և միջնորդների համար, վերջապես, կբերի հանրային ավելի լայն աջակցության։ Պետք է հստակ և իրատեսական ասելիք ունենալ Հայաստանի առջև կանգնած ամենասուր հարցերի շուրջ։
Պետք է թե´ ներսի, և թե´ դրսի հանրության համար տեսանելի դառնալ որպես վստահելի, իրավիճակի լրջությունը հասկացող և կարևոր լուծումների պատրաստ քաղաքական հանրույթ։ Հիմա Հայաստանին պետք է իշխանություն, որը սառը կգնահատի միջազգային և ներքին իրավիճակը, չի առաջացնի ավելորդ սպասումներ կողմերից որևէ մեկի մոտ, հստակ կձևակերպի իր առաջնահերթությունները, կողմերի հետկլինի լրիվ անկեղծ, մշտական երկխոսության մեջ կլինի հանրության հետ։
Հայաստանին պետք է իրոք սոլիդ, պահի լրջությունը գիտակցող, արկածախնդրությունից երկիրը զերծ պահող իշխանություն։ Սա պարզապես կենսական անհրաժեշտություն է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյումրիում դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել

Հաջորդ գրառումը

Ձե՞ր անվտանգությունն է ձեզ համար ավելի կարևոր, թե՞ ինքնապաշտպանական բնազդները բթացնող քարոզչությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ձե՞ր անվտանգությունն է ձեզ համար ավելի կարևոր, թե՞ ինքնապաշտպանական բնազդները բթացնող քարոզչությունը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական