Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ իրենց մեկնարկած գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում

08/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծում եմ՝ ժողովրդի միջև պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովուրդը, ըստ էության, հեռացված է եկեղեցուց, ժողովուրդն ավելի ու ավելի պակաս կապ ունի եկեղեցու հետ, քանի որ եկեղեցու վերնախավը եկեղեցին մեկուսացրել է ժողովրդից, սակայն եկեղեցին առաջին հերթին ժողովրդինն է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա համոզմունք հայտնեց՝ իրենց մեկնարկած գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում։

«Նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձրանում, պատարագի են մասնակցում, սարկավագ են դառնում։ Մեր խնդիրն է վերականգնել եկեղեցու և ժողովրդի միասնականությունը»,- շեշտեց Փաշինյանը։

Անդրադառնալով սուրբծննդյան ուխտերթին՝ նա կարծիք հայտնեց որ այն բավականին մարդաշատ է եղել։

«Այնտեղ կային պետական  պաշտոնյաներ, քաղաքացիներ։ Այդ երթի ժամանակ ինձ մոտեցել են զոհվածների մայրեր, որոնք պետական պաշտոնյաներ չեն, մարզի բնակիչներ են։ Մարդիկ կային, որոնք արտերկրից էին եկել, որ մասնակցեին երթին։ Վարչապետը երթի է հրավիրում, բա կառավարման թիմակիցները չմասնակցեի՞ն։ Բա չմասնակցեին, կասեիք՝ պաշտոնյաները բոյկոտել են, այսինքն՝ կառավարման ճգնաժամ է»,- ասաց նա։

Ի պատասխան այն հարցի, որ իրավաբանները հայտարարում են՝ վարչապետը, 10  տիրադավ եպիսկոպոսների հետ Հայ Առաքելական եկեղեցու բարենորգման խորհրդի կազմում ներգրավելով, սահմանդրական կարգ է խախտել, և առնվզան 10-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում, Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ինքը վարչապետ է լրագրողների առջև, քաղաքացի չէ, և փարսեցիություն անելու կարիք չկա։  

 «Կարող էի գրել Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ քաղաքացի, և դուք հարց կտայիք՝ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյան, դուք ինչո՞ւ եք գնացել վարչապետի կեցավայրում կազմակերպել այդ հավաքը և ոչ թե Իջևանի բնակարանի այսինչ հասցեում։ Չեմ կարծում, որ այդտեղ որևէ խնդիր կա։ Ես հանդես  եմ գալիս եկեղեցու հետևորդ, նաև հանդես եմ գալիս որպես վարչապետ»,-ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես նման տեղեկություններ չունեմ. Փաշինյանը՝ տիրադավ Վազգեն Միրզախանյանի՝ քահանաներից մեկի կնոջը «դոմփելու» մասին

Հաջորդ գրառումը

Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական