Սոցիալական ցանցերում սկսվել է «Ազատություն» ռադիոկայանը բոյկոտող ֆլեշմոբ։ Պատճառը նշյալ լրատվամիջոցի ռեպորտաժն է այն մասին, թե ինչպես է ադրբեջանցին պատմում Տավուշի Ներքին Ոսկեպար գյուղում ապրած իր տարիների մասին, նշում, որ այն ադրբեջանական է, որ հայերն ու ադրբեջանցիները քավոր-սանիկություն են արել։ Ռեպորտաժը շատերի վրդովմունքն է հարուցել, քանի որ նրանք «հայ-ադրբեջանական բարեկամության» քարոզչության ակնհայտ ծրագիր են տեսնում։ Այս առնչությամբ քաղաքագետ Էդգար էլբակյանը գրել է.
2022 թ․ ապրիլի 7-ին ՀՀ դե-ֆակտո ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ՝ ակնհայտորեն նկատի ունենալով նախկին ԽՍՀՄ տարիների ադրբեջանաբնակ մի քանի բնակավայրեր, որ գտնվում են Տավուշի և Արարատի մարզերում։
• 2022 թ․ ապրիլի 17-ից երկրում սկսվեց ընդդիմադիր պայքար։ Վերջինիս արդյունքում ռեժիմը մայիսի 13-ին հանրային հեռուստաընկերությամբ պնդեց, թե Ադրբեջանը չի ներկայացրել այդ տարածքների ադրբեջանապատկանության իրավական հիմնավորումներ։ Սրանով հերքվեց դեռ ապրիլի 7-ին երկրի դե-ֆակտո ղեկավարի ասածը, ինչը վկայում է, որ ռեժիմը ցանկանում է ընդդիմության պայքարի օրերին փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ։
• Սրանից 1 օր անց նեղն ընկած վարչախմբին օգնության եկան իր արևմտյան տերերը՝ ամերիկյան «Ազատություն» հորջորջվող ռադիոկայանով թողարկելով ադրբեջանական նարատիվ և հայկական տարածքը որակելով որպես ադրբեջանական։
• Առաջարկում եմ զանգվածաբար ապահավանել (unlike) «Ազատություն» հորջորջվող անազատ ռադիոկայանի ֆեյսբուքյան էջը (https://www.facebook.com/azatutyun)։