Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Փենսիլվանիայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ցույցի ժամանակ տեղի ունեցած մահափորձը։
Կառավարության ղեկավարն այս մասին գրել է X-ում (նախկինում՝ Twitter ):
«Սարան (Նեթանյահուի կինը) և ես ցնցված էինք նախագահ Թրամփի վրա ակնհայտ հարձակումից: Մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար», – ասել է նա:
Կեսօրին Նեթանյահուն ամենշաբաթյա նիստը սկսել է Թրամփի դեմ մահափորձի թեմայով։ «Մենք բոլորս շոկի մեջ էինք երեկ, երբ դիտեցինք ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մահափորձի կադրերը, սա ոչ միայն հրեշավոր հանցագործություն է, այլև ամերիկյան ժողովրդավարությունը ոչնչացնելու փորձ»,- ասել է վարչապետը. նրա ելույթի տեսանյութը տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։
«Բարեբախտաբար, Թրամփը հրաշքով փրկվեց: Իմ կնոջ՝ Սառայի անունից, Իսրայելի կառավարության, նախարարների, Իսրայելի ժողովրդի անունից մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- հավելել է Նեթանյահուն։