Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը։
32–ամյա Նահապետը Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Նահապետը 44–օրյա պատերազմի մասնակից էր, գրում է News.am-ը։