Tengrinews.kz-ը հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևը տեսակապով մասնակցել է Նուր Սուլթանում երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի բացման արարողությանը:
Հուշարձանը տեղադրվել է Պաշտպանության ազգային համալսարանում: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համարում է, որ հուշարձանի տեղը ճիշտ է ընտրված ու շատ խորհրդանշական է, քանի որ Ղազախստանի Զինված ուժերը ստեղծվել են Նազարբաևի հրամանով:
Նշենք, որ Ղազախստանի նախագահի պաշտոնը 30 տարի զբաղեցրած և այդ աթոռից 2019 թվականին հրաժարված Նուրսուլթան Նազարբաևը հուլիսի 6-ին կդառնա 80 տարեկան: Նա երկրի Անվտանգության խորհրդի ցմահ ղեկավարն ու իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահն է: