Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում` փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չեմ կարծում, որ Փաշինյանը բռնապետ է կամ բռնապետության ճանապարհին է մեկ պարզ պատճառով՝ նա դրա ռեսուրսն ու գաղափարաբանությունը չունի: Նա կուզենար գնալ այդ ճանապարհով, բայց դա ենթադրում է երկրի տոտալ փակում երկաթյա վարագույրով, բացարձակ իզոլացմամբ, որ յուրաքանչյուր ներգործություն սնանկանա:

Դա նա անել չի կարող, և նրան դա թույլ էլ չեն տա: Ես կարծում եմ, որ նրան անխուսափելիորեն մնացել է մեկ ընտրություն՝ մնալ անձակենտրոն ավտոկրատիզմի մեջ, և դա արդյունք է մեկ բանի: Մենք ականատեսն ենք նրա լեգիտիմության մարման, մարգինալացման և կեղծ նարատիվների փլուզման, որովհետև նրա քաղաքական համակարգը կորցրել է իր իսկ ստեղծած խորհրդանիշները: Դա է նաև պատճառը, որ նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում՝ փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ:

Իրականում Փաշինյանի իշխանական համակարգը կանգնած է իր գոյության հակադրության առաջ: Այն պահվում է ոչ թե հանրային վստահության, այլ ուժային վերահսկողության և կեղծված մանիպուլյացիոն մեխանիզմների հաշվին։ Ցածր լեգիտիմությունն ու ուժային կառույցներին ապավինելը ավտորիտար տիպի իշխանության համար դեռևս չեն նշանակում իշխանության կորուստ, բայց դրանք անխուսափելիորեն նախանշում են դրա վախճանը։

Այսօր Փաշինյանի իշխանությունը մաշվել է ոչ միայն իր քաղաքական սխալներով, այլ՝ հենց իր գաղափարական հիմքերի փլուզմամբ։ Նա իշխանության եկավ նարատիվների հեղափոխությամբ, սակայն այժմ այդ նույն նարատիվներն են դարձել նրա քաղաքական կործանման խորհրդանիշները և փոխարինվել քաղաքական վախի և ուժային կառույցների վրա հիմնված ճնշման գործելաոճով։ Այն, ինչին ժամանակին հավատաց ժողովուրդը, այսօր վերածվել է կեղծիքի, պոպուլիզմի և հակապատկերների քաղաքականության․

• Սերը՝ կեղծ ու ֆեյք՝ վերածված մանիպուլյատիվ խոսքի, որի տակ գործում է ատելության գործարան։

• Հպարտը՝ կեղծ ու ֆեյք, երբ հասարակության ինքնագնահատականը փոխարինվել է ենթակայության պարտադրանքով։

• Հեղափոխությունը՝ կեղծ ու ֆեյք, վերածված իշխանության վերարտադրության մեխանիզմի։

• Ժողովրդավարությունը՝ կեղծ ու ֆեյք, ծառայեցված բևեռացման և քաղաքական հետապնդումների նպատակներին։

• Ռեֆորմը՝ կեղծ ու ֆեյք, երբ յուրաքանչյուր բարեփոխում դարձավ քողածածկոց՝ քանդման և ապակառուցման ու միտված նոր էլիտայի հարստացմանը։

• Ժողովրդին սիրելը՝ կեղծ ու ֆեյք, վերածված ատելության, պիտակավորման և հասարակության բևեռացման։

• Արցախը՝ լքված ու դավաճանված, նրա իսկ ստորագրությամբ պատմական պարտության սիմվոլ դարձած։

• Պատերազմը՝ կեղծած ու դավաճանած՝ մանիպուլացված հռետորաբանությամբ։

• Հայրենասիրությունը՝ կեղծած ու խեղած, երբ պետական ու ազգային շահը զոհաբերվեց սեփական իշխանության պահպանմանը։

• Հայրենիքը՝ կեղծած ու խեղած՝ կրճատված անձնական քաղաքական շահերի սահմաններում։

• Հավատքը՝ կեղծած ու խեղած՝ երբ եկեղեցու դեմ ուղղվեց պետական քաղաքականություն։

• Պատարագը՝ կեղծած ու խեղած՝ վերածված քաղաքական բեմականության՝ կեղծ հոգևոր բովանդակության։

Այս ամենը ձևավորում է մի իրականություն, որտեղ իշխանությունը ոչ միայն կորցրել է իր նախկին գաղափարական կապը ժողովրդի հետ, այլև դարձել է այդ գաղափարների բացահայտ հակադրությունը։ Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական մշակույթը ներկայումս ծառայում է արտաքին և ակնհայտ հակազգային բնույթի օրակարգերի, որոնք պետական շահը ենթարկում են արտաքին ճնշումներին ու աշխարհաքաղաքական պարտադրանքներին։

Նա իր փոքր, նեղ ընտրազանգվածին պահում է արհեստական բևեռացման հաշվին՝ մեծամասնության նկատմամբ ատելության դեղատոմսերով։ Այսպես պահպանվող իշխանությունը դառնում է ինքնապաշտպանական մարգինալացման օրինակ, որտեղ Փաշինյանը ձգտում է մնալ անբեկանելի առաջնորդ իր սեփական փոքր շրջապատում՝ լիովին գիտակցելով, որ մեծամասնության աչքում նա այլևս ոչ թե քաղաքական առաջնորդ է, այլ մերժված խորհրդանիշ։

Այսօր նրա քաղաքական վարքագիծը առաջնորդվում է ոչ թե պետական, այլ գոյաբանական տրամաբանությամբ՝ մնալու ցանկացած գնով իշխանության՝ անգամ պետության հաշվին։ Նրա ամբողջ իշխանական կառուցվածքը վերածվել է ինքնապաշտպանական մեխանիզմի, որտեղ հանրային աջակցությունը փոխարինվել է վախի, կախվածության և պարտադրված լոյալության գործիքակազմով։ Սակայն հենց այդ պահից սկսվում է համակարգային քայքայումը, երբ իշխանությունը դադարում է լինել ազգային նպատակների կրող, այն դառնում է սեփական գոյության պատանդ։

Փաշինյանի ռեժիմի այս փուլը բնութագրվում է երեք առանցքային հատկանիշով․

1. Լեգիտիմության բացարձակ մարում,

2. Ուժային համակարգի նկատմամբ վախի և անվստահության աճ,

3. Կեղծ նարատիվների փլուզում, որոնք բացահայտում են իշխանության գաղափարական դատարկությունը։

Եվ հենց այս երեք հատկանիշներն են, որ դառնում են ռեժիմի քաղաքական մահվան նոր դրսևորումը։ Այս պայմաններում նրա իշխանությունը կախված է միայն ուժային կառույցների լոյալությունից, սակայն հենց այստեղ էլ թաքնված է ռեժիմի ամենախոցելի կետը։ Երբ ուժային համակարգը սկսում է կասկածել, որ իշխանությունը այլևս չի կարող ապահովել իր անձնական երաշխիքները, իսկ արտաքին հովանավորչությունները անկայուն են դառնում սկսվում է երկու ռեֆլեքս՝

1. ներհամակարգային ինքնապահպանման ռեֆլեքսը՝ համակարգը սկսում է հեռավորություն պահել ղեկավարից

2. հրաժարում կուրսից և ուժային պաշտոնից։

P.S. Ոչ մի ավտորիտար կառույց չի կարող երկար գոյատևել, երբ այն կորցնում է հավատարմության հիմքը՝ ոչ թե ուժով, այլ իմաստով։ Անձնական և պաշտոնական շահն էլ դառնում է շատ տոքսիկ: Իմաստ չկա, հավատ չկա, ապագա չկա ու էլ ուժ չկա:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում. Կադաստրի կոմիտեի նախագահ

Հաջորդ գրառումը

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական