Մոսկվացիների 60%-ն արդեն ունի կորոնավիրուսի հավաքական իմունիտետ, ՌԻԱ գործակալությանը հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Թե՛ Մոսկվայում և թե՛ Նյու Յորքում հավաքական իմունիտետ է ձևավորվել բնակչության 60%-ի մոտ, ասել է Սոբյանինը։ Համեմատելով երկու քաղաքները՝ նա նշել է, որ Նյու Յորքում գործընթացը տեղի ունեցավ մեկ ամսում, որի արդյունքում առողջապահական համակարգը կանգնում էր լուրջ բարդությունների առաջ, իսկ Մոսկվայում գործընթացը տևեց երեք ամիս։