Մոլդովայում կեղծվել են եվրաինտեգրման հարցով հանրաքվեի և նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է НТВ-ն:
«Հանրաքվեի ամփոփիչ ցուցանիշները՝ 50,46 տոկոս «կողմ» և 49,54 տոկոս «դեմ», ապահովվել են վերջին պահին: Այսինքն՝ կեղծվել են»,-նշել է նա:
Զախարովան նաև հավելել է, որ թեև Մոլդովայի բնակիչները վճռական «ոչ» են ասել, նախագահ Մայա Սանդուն ամեն ինչ արել է հանրավքեի իրական արդյունքները թաքցնելու համար:
Նշենք, որ Մոլդովայում նախագահի ընտրությունները և հանրաքվեն տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին: