Միջազգային հանրությունը և գործընկերները չպետք է անտարբեր մնան Հայաստանի կողմից իրականացվող ահաբեկչության նկատմամբ. ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։
Նշվում է, որ հայկական կողմն իբր ականային ահաբեկչություն է իրականացնում, որը խլում է ադրբեջանցիների կյանքերը։
«Այսօր ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի խաղաղ բնակիչը ծանր վիրավորվել է, զոհերի և վիրավորների թիվը 2020 թվականի պատերազմից հետո հասել է 284-ի»,- ասվում է ադրբեջանական հաղորդագրության մեջ։
Նշնք, որ Հաագայի դատարանը, անհիմն համարելով ադրբեջանական մեղադրանքները Հայաստանի դեմ, թե իբր հայկական կողմը տարածքների ականապատում է իրականացրել, հօգուտ ադրբեջանական կողմի որոշում չընդունեց։
Իսկ նույն Ադրբեջանը համարյա 3 ամիս միջազգային ահաբեկչություն է իրականացնում 120 հազար արցախցու նկատմամբ՝ բառացիորեն ցեղասպանության ենթարկելով նրանց ու չի կատարում Բերձորի միջանցքը բացելու պարտավորությունը։