Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի՞թե սա այն երկիրն է, որ արժանի է նման եղերական վախճանի. վերանալ սեփական մակաբույծ լամուկների թեթևսրտությամբ

28/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

… Եվ ահա կան զոհեր ու վիրավորներ… Իհարկե, թշնամին սանձազերծեց, իհարկե երրորդ մեկի շահն էլ համընկավ, միջպետական եկամտաբեր ախորժակն իհարկե նորից բացվեց… Բայց ինչու՞ է միայն զինվորն իր տեղում։ Ինչու՞ «Մաուգլիի» Բալուն, որ նախագահ է դարձել, ինչու՞ է հեռահար, երկրերկիր մի անպետք կոչով հանդես գալիս։ Ինչու՞ է վարչապետը սսկված (գուցե եռակողմ նախարարային հանդիպումից սարսա՞ծ), ինչու՞ է մեր նախարարային փաթեթն այսքան անհեթեթ ու «տվածուրիկ»։ Արշակ-Վաղարշակ անելով, և ոչ էլ պարթևական պատվաստումներ անելով ուշքի գալ չի լինի (Տոնոյանի մասին լռում եմ, քանզի նա հեքիաթի շագանակագույնն է, որ դեռ բացվի պիտի)։ Արտգործնախարար չէ, այլ անգործնախարներն էլ փոխվում են ֆուտբոլային պահեստայինի պես։ Չկա աշխարհում մի լուրջ կառավարություն, որտեղ բարձրագույն օղակներում այսքան ղեկավարներ փոխված լինեն (ԱԱԾ-ն էլ ներառյալ)։ Սա վկայում է սոսկ պետական անլրջության մասին։
Զինվոր է զոհվում- ողբերգություն է. շատ եմ ասել այս մասին, բայց մի այլ, ոչ դե յուրե ողբերգություն է, որ «հալամուլա» խաղացողի պես մատների արանքով են հետևում հնչող անուն-ազգանուն-հայրանուններին։
Հեյ գիտի, Հայաստա՜ն, քեզ ներսից են ուտում, որդը, ցեցը և այլ ուտիճները ներսից են կրծում, դե ամրոցներն էլ սովորաբար ներսից են քանդվում։ Մեր հասարակությունը հիմա հեքիաթի մկան պես մի դայակ է ընտրել իր իսկ կամքով, որ աչքը կպնելուն պես իրեն համփ է անելու. մուկը կատու դայակ է ընտրել։ Իրադարձությունների հերթագայությունը ստիպում է միայն միտումնավոր հալածանք տեսնել՝ հալածանք այս երկրին։ Այս հոդվածի մեջ հառաչում եմ վերջին անգամ. Ինչու՞։ Մի՞թե սա այն երկիրն է, որ արժանի է նման եղերական վախճանի. վերանալ սեփական մակաբույծ լամուկների թեթևսրտությամբ։
Երկիր, դու մեկ է, ճկվիր քո իրական խչմարների վրա. ցեխուկավի մեջ և արդեն դրան ձուլված զինվորն է քո հենարանը։ Ուրիշ ոչ ոք, և ուրիշ ո՛չ ոք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական կողմը բռնել և ազատ է արձակել ադրբեջանցի 3 զինծառայողի

Հաջորդ գրառումը

Քարվաճա’ռ…, միշտ սրտումս ես, դու կազատագրվե’ս, և ես առաջինը կվերադառնամ. աշակերտուհու հուզիչ գրառումը՝ գերված Հայրենիքի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Հաջորդ գրառումը

Քարվաճա'ռ..., միշտ սրտումս ես, դու կազատագրվե'ս, և ես առաջինը կվերադառնամ. աշակերտուհու հուզիչ գրառումը՝ գերված Հայրենիքի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական