Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի դժգույն լուսանկարի պատմություն. Վլադիմիր Մարտիրոսյան

07/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Մի զարմացիր, որ դրսում քեզ չեն ընդունում այնպես, ինչպես «պատմական Հայաստանի» ղեկավարներին էին ընդունում: Քեզ ընդունում են քո «իրական Հայաստանին» համապատասխան: Պատմականի ղեկավարներից ոչ ոքի մտքով չէր անցնի Հայաստանում օտարվել Հայ առաքելական եկեղեցուց, չմասնակցել հոգևոր արարողակարգերին, բայց օտար հողում գնալ նստել անգլիկան եկեղեցու, բապտիստների ու բողոքականների միջոցառմանը:

Մի ջղաձգվիր, որ քեզ չեն ընկալում լուրջ ու առաքինի, երբ «խաղաղության խաչմերուկ» բրյոշուրը ձեռքիդ փորձում ես ուրիշներին ցույց տալ այդ բրյոշուրի մեջ ներառված նրանց շահը: Նրանք քեզանից լավ ու խորը գիտեն իրենց շահը և հասկանում են, թե դրա տակ, ինչպես ես ուզում իրենցից ստանալ քո անձնական արտաքին լեգիտիմությունը: Նրանք զգում են, թե ինչպես ես ամեն կերպ խոսափում պետությանդ տարածքային ամբողջականության վերականգման հարցը իրենց մոտ բարձրացնելուց:

Մի վհատվիր, որ քեզանից առաջ եղած ՀՀ բոլոր ղեկավարներին դրսում վերաբերվում էին ավելի պատկառանքով քան քեզ: Նրանք բոլորը այլ՝ հաղթանակած և Արցախով Հայաստանի, Սփյուռքով Հայաստանի ղեկավարներ էին: Հաղթանակածի ու պարտվածի տարբերությունը քեզ չընդունողները լավ գիտեն: Նրանք լավ գիտեն, թե ինչ էր սփյուռքը և ինչպես է հիմա վերաբերվում քեզ, որովհետև լավ են տեսնում, թե ինչպես ես հիսուն հոգանոց միջոցառումը, որի կեսից ավելին ԱՄՆ-ում Հայաստանի տարբեր ռանգերի դիվանագիտական ծառայողներ են, փորձում ներկայացնել, որպես հանդիպում հայ համայնքի հետ:

Մի փորձիր այն ուրիշ Պատմական Հայասատանի թե քաշը, թե ազդեցությունը, թե իր ծանր խոսքն ու սոլիդությունը վերագրել քո իրական Հայաստանին, որովհետև ծանրաքաշ տարածաշրջանային Հայաստանը Արցախով էր էդպիսին: Դա գիտեին և զգում էին բոլորը, իսկ հիմա գիտեն և զգում են բոլորը, թե դու ինչ ես, ինչ ես արել և ինչ ես թողել այն Հայաստանից, որն առանց Արցախի այլ է ու քո իրական Հայաստանի կոնցեպտում դարձել է այլևս խորը խաղաղապարտ: Քեզ վերաբերվում են այդ քաշին համապատասխան:

Մի նյարդայնացիր, երբ նրանք գիտեն, թե ով ես, ինչ ես արել քո երկրի հետ, քո ժողովրդի հետ, հանուն ինչի ես արել ու հիմա ինչ ես ուզում: Քո մասին նրանք քո իմացածից լավ գիտեն ու քեզ վերաբերվում են արածիդ և ուզածիդ համապատասխան: Քեզ վերաբերվում են այնպես, ինչպես դու վերաբերվեցիր Արցախին:

P.S. Սա է մեկ շաբաթյա վոյաժիդ արդյունքը: Ոչ դեսպանդ, ոչ էլ նախարարդ մեղք չունեն: Ինչպիսին չինն է, էդպիսին էլ նրա չինովնիկներն են»:

Vladimir Martirosyan

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով

Հաջորդ գրառումը

Նա քաղաքական դիակ է, որի գարշահոտը պատել է ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհի Հայությանը. Արթուր Ղազինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նա քաղաքական դիակ է, որի գարշահոտը պատել է ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհի Հայությանը. Արթուր Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական