Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեր զինվորը կարկատած վրանի մեջ է քնում, բայց Կառավարությունը 35 միլիոն հատկացրեց «Վարչապետի գավաթ» կրոսավազքի համար»․ Սոթքի բնակիչ

12/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն 5 ամիս է, ինչ թշնամին առաջացել և տեղակայվել է Գեղարքունիքի մարզի՝ Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի սարերում։ Այս ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ինչի հետևանքով ունեցել ենք զոհեր, վիրավորներ։ Ադրբեջանցի զինվորականները թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը, կրակ են բացել գյուղի տների վրա, գողացել անասուններին, այրել գյուղացիների խոտհարքները։

Գյուղացիները 168.am-ի հետ զրույցներում ասում էին, որ թշնամին մայիսի 12-ից ինժեներական ակտիվ աշխատանքներ է իրականացնում, ավելի ամրանում, այսօր էլ ձմռանն է պատրաստվում։ Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը, որը նաև կամավորագրվել և մայիս-հունիս ամիսներին բարձրանում էր հայրենի գյուղի դիրքերը պաշտպանելու, ցավով էր նշում, որ ի տարբերություն թշնամու, հայկական կողմը պատշաճ կերպով չի իրականացնում դիրքերի կահավորումը, զինծառայողների համար անգամ տարրական պայմաններ ստեղծված չեն․

«Որ նայում եմ մեր դիրքերին, ինձ մոտ հարց է առաջանում, թե մենք ինչի՞ն ենք պատրաստվում։ Դիմացը ձմեռ է, մենք այս սարերի վրա ինչո՞ւ ճիշտ ձևով չենք պատրաստվում, որ զինվորը ձմեռը կարողանա հանգիստ, տաք պայմաններում մեր սահմանը պահի։ Մեր կողմում էլ կան վագոն-տնակներ, այնպես չէ, որ չկան, բայց համեմատած թշնամու, մենք վատ ենք պատրաստվում։ Իրենք մայիսի 12-ից՝ ինչ եկել են, ինժեներական աշխատանքներ են անում, իրենց պայմանները շատ լավ է։ Իրենք տաքացնելու խնդիր էլ չունեն, որովհետև հետևում Քարվաճառն է՝ իր անտառներով, փայտի խնդիր չունեն, խնդիրը միայն մեր կողմում է։ Մենք ճիշտ աշխատանքը ժամանակին չենք անում, պետք է արդեն ամեն ինչ պատրաստած լինեինք, որովհետև սարի վրա -3, -4 աստիճան ցուրտ է, տեղեր կան, որ ձյունն արդեն նստել է, այսինքն՝ մենք  արդեն պետք է լիարժեք ձմեռվան պատրաստ լինեինք, բայց դեռ պատրաստ չենք, բավականին ուշացել ենք, ոնց որ միշտ․․․

Կառավարության նիստերից մեկի ժամանակ 35 միլիոն հատկացրեցին «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի համար, դա մոտավորապես 60 հատ վագոն-տնակ է անում, բայց մենք այսօր ունենք վագոն-տնակի խնդիր, զինվորը քնում է կարկատած վրանի մեջ, ու մենք նման ճոխություն ենք մեզ թույլ տալիս, չի կարող պետական պաշտոնյան դրա մասին չիմանա։ Մինչև ե՞րբ պետք է զինվորը դրա մեջ քնի․․․»։

Սոթքի բնակիչը դժգոհեց իշխանությունների աշխատանքից, ասաց՝ Սոթքում բնակչության մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին չի ընտրել, քանի որ տեսել են, որ նա ի զորու չէ անվտանգային խնդիրներ լուծել, իսկ սահմանին՝ անմիջապես թշնամու կրակոցի տակ ապրող մարդկանց համար առաջնայինը հենց անվտանգ ապրելն է, հետո նոր մնացած հարցերը։

«Այսօր էլ ենք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ նման հարցեր կարգավորելու․․․ Ես միշտ արտագաղթող մարդկանց մեղադրում էի, բայց այսօր չեմ մեղադրում, որ երեխուն վերցնում, գնում են երկրից, որովհետև ասում են՝ ինչ-որ մի բանի վրա ռեսուրս դնեմ, մեկ էլ վաղը գան-ասեն՝ գիտե՞ս ինչ կա, սա քո տունը չի, պետք է գնաս, կամ քո հողը չէ, չպետք է մշակես։ Մարդն ուզում է աշխատի, որ իր ապագան ավելի լավ լինի, բայց պետական պաշտոնյան չի եկել ասել, որ մենք այս բաներն ենք անում, որ դուք անվտանգ ապրեք, դրա համար էլ մարդիկ դժգոհ են, չեն հասկանում՝ մյուս տարվա համար ցանքս անե՞ն, թե՞ չէ․․․ Մեր պատկերացրած ապագան և Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան իրար հետ ընդհանրապես կապ չունեն, անորոշությունը շատ մեծ է․․․»,- ասաց Սևակ Խաչատրյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է, և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից դուրս է․Գևորգյան

Հաջորդ գրառումը

Մի՛ եղեք նիկոլականների պես.Ռուբեն Մելիքյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Մի՛ եղեք նիկոլականների պես.Ռուբեն Մելիքյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական